Ս.թ. մարտի 3-ին ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափը: Հանդիպման սկզբին Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման մշտադիտարկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և Պլատֆորմի հետագա անելիքները: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Պլատֆորմի անդամների կողմից առաջնահերթ դիտարկվող թեմատիկ ոլորտների շուրջ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցությունը Պլատֆորմի և կառավարության համար առաջնահերթ թեմատիկ ոլորտներով կազմակերպելու վերաբերյալ: