«Իրավունքի Եվրոպան» մասնակցել է Սահմանադրություն մշակող կանանց միջև երկխոսության խթանմանն ուղղված խորհրդաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 27-28, ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը մասնակցել է International IDEA միջազգային կազմակերպության կողմից Հաագայում կազմակերպված երկօրյա խորհրդաժողովին «Սահմանադրական մոտեցումներ ապակենտրոնացմանը. բաղադրիչներ, մարտահրավերներ և հետևանքներ» թեմայով: Խորհրդաժողովը կազմակերպության` Սահմանադրություն մշակող կանանց միջև երկխոսության խթանմանն ուղղված  չորրորդ միջոցառումն է:

Իր զեկուցման մեջ Լուսինե Հակոբյանն անդրադարձել է Հայաստանում ապակենտրոնացման ոլորտի բարեփոխումներին` միաժամանակ խոսելով նաև հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների խոչընդոտներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և հարևան Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ռեժիմների կողմից Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող վտանգներին: