Սահմանադրությունն ինքնին ժողովրդավարություն չի կարող ապահովել, դա պետք է ապահովի պետությունը․ Լուսինե Հակոբյան

«Սա մեզ համար կարեւոր օր է, մեր Սահմանադրությունը դառնում է 27 տարեկան եւ ասեմ, որ գործընթաց է նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների։ Գիտեք, որ կա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, կա սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, խորհուրդը ավելի քաղաքական մարմին է, հանձնաժողովը՝ ավելի փորձագիտական մարմին։ Եւ Կարեւորելով Սահմանադրության օրը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հետ (այն մի կառույց է, որտեղ մասնակցում են հայաստանյան գրեթե բոլոր ակտիվ հկ-ները, ինչպես նաեւ գործատուների միություններ, արհմիություն եւ այլն) համատեղ որոշել ենք կարեւորել Սահմանադրության օրը եւ աշխատել՝ անելով քննարկում նվիրված սահմանադրական բարեփոխումներին, որտեղ հրավիրված են հասարակական սեկտորի ներկայացուցիչները, առողջ ընդդիմադիր ուժերը։ Քննարկման ենք դնելու սահմանադրական բարեփոխումների որոշված բոլոր ուղղությունները, սկսած սահմանադրական կարգի հիմունքներից, իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հարցից։ Հիմնական ուղղություններով մենք քննարկում կծավալենք եւ այն նվիրված կլինի գաղափարների հավաքմանը, առաջարկների ստացմանը։ Մենք իսկապես հենց այդ փուլում ենք, մինչեւ սեպտեմբերի սկիզբ հանձնաժողովը խնդիր ունի հավաքելու դաշտում եղած առաջարկները, կարծիքները, նաեւ ինքնուրույնաբար կատարել տարբեր հետազոտություններ՝ միջազգային փորձի, տաբեր Սահմանադրությունների եւ այլն, եւ ներկայացնելու այդ ուսումնասիրությունները Խորհրդի ուշադրությանը, եւ ըստ այնմ, թե ինչպիսի ուղղություններով, ինչպիսի առաջարկներ հավանություն կստանան Խորհրդից, հետագայում արդեն այդ ուղղություններով զարգացնելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որի վերջնաժամկետը մինչեւ այս տարվա վերջն է»։

Այդ մասին «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նաեւ կառավարման համակարգը փոխվի, հատկապես, որ Արդարադատության նախարարն արդեն իր կարծիքն այդ մասին ասել է, Հակոբյանը պատասխանել է․

«Նախարարի կարծիքով չի պայմանավորվում, եւ նաեւ չմոռանանք, որ իշխող քաղաքական ուժը բավական ազդեցիկ ներկայություն ունի Խորհրդում, եւ կարծում եմ, որ իրենց տարբերակը գերիշխող կլինի։ Այսինքն, եթե մենք հակառակ տեսակետ ունենանք, շատ լուրջ ջանքեր պիտի գործադրենք, որպեսզի համոզենք»։

Ի պատասխան այն հարցի էլ, թե որքանո՞վ է «Սասհմանադրությունը պաշտպանում ժողովրդավարությունը», Հակոբյանը նշել է․

«Սահմանադրությունն ինքնին ժողովրդավարություն չի կարող ապահովել, այն խաղի հիմնական կանոններն է ամրագրում, այն ամրագրում է, որ Հայաստանում պետք է ժողովրդավարական ռեժիմ լինի, բայց միայն Սահմանադրությունը դա չի կարող ապահովել, դա պետք է ապահովեն ինստիտուտները, պետությունը առաջին հերթին՝ իր իշխանության երեք ճյուղերով, նաեւ տեղական իշխանության մարմինները եւ մենք բոլորս, բայց առաջին հերթին պետությունը»։

Իսկ ինչո՞ւ մինչ այժմ Պետության ինստիտուցիոնալ ռելսեր չունենք, թեեւ արդեն մոտ երեք տասնամյակ ունենք գործող Սահմանադրություն։

«Ինչ-որ փորձ կատարվեց 90-ականների սկզբին՝ հետանկախացման փուլում, բայց այդ փորձերը լիարժեք չէին, կարեւոր հիմնաքարեր դրվեցին, բայց հետեւողականություն չկար անգամ այդ փուլում, ու այդ քննարկումը կար՝ առավելությունը տալ պետության ժողովրդավարացմանը՞, ինստիտուտների կառուցմանը՞, թե՞՝ ամբողջ ուշադրությունը դարձնել անվտանգային հարցերին։ Միգուցե այդ ժամանակ երկրորդ տեսակետը գերիշխեց։ Իսկ 1998-ից սկսած էլ մենք լրիվ շեղվեցինք ժողովրդավարացման ուղուց, զգալիորեն հետընթաց ապրեց ժողովրդավարությունը, 2018 թվականին կարելի էր կարծել, որ մենք նորից վերագտնում ենք մեզ, վերադառնում ենք այդ հուն, բայց տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով՝ էլի կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ պետք է հասկանանք՝ մենք միայն կենտրոնանում ենք մեր անվտանգային հարցերի վրա՞, թե՞՝ մեր պետության ժողովրդավարացումն էլ ենք կարեւորում, եւ եթե այդ երկրորդը, ապա ինչպե՞ս ենք այդ երկուսը համատեղելու։ Դրանք բարդ հարցեր են, ուստի պետք է մարդկանց բացատրել, գրավել, գիտակցել տալ, որ օրինակ ՝ սահմանադրական բարեփոխումները կարեւոր են, պետք է իրենք հետաքրքրվել, ակտիվ լինել, առաջարկներ անել»,- ասել է Հակոբյանը։

Ինչ վերաբերվում է այն հարցին, որ այսօր հաճախ հակադրում են անվտանգությունը եւ ժողովրդավարությանը, ապա այս կապակցությամբ Հակոբյանն ասել է․

«Հասկանալի է, թե ովքեր են բերում այդ խոսույթը, որ այն` ինչ տեղի ունեցավ, ժողովրդավարացման պատճառով տեղի ունեցավ։ Համեմատության համար ուղղակի երեւի կարելի է բերել այն օրինակը, երբ նստած ես մեքենայի մեջ, վտանգավոր իրավիճակ է, եւ դու գնում-գնում ես, ու հասկանում ես, որ ինչ-որ մի կետում բախվելու ես այլ մեքենայի, բայց շարունակում ես գնալ։ Իրենց այդ ստատուս քվոյի պահպանումը երեւի հենց այդ իրավիճակն է եղել, երբ մազից կախված գնացել են՝ հույս ունենալով, որ ռուս բարեկամների միջոցով, կամ ինչ-որ հրաշքով այդ պատերազմը տեղի չի ունենա։ Բայց մենք ընդհանրապես դիլեմայի հետ գործ չունենք, մենք գործ ունենք արհեստածին խոսույթի հետ, որը սեփական մեղքերի, սխալների արդարացման նպատակով՝ անընդհատ ներմուծվում է մեր քննարկումների դաշտ»։

Անդրադառնալով ԲԴԽ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, եւ մասնավորապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհհանգիրյանի հրաժարականին, ու այն հարցին, թե արդյո՞ք այդպիսով ինչ-որ հարց լուծվեց, Հակոբյանն ասել է․

«Ցավոք սրտի չլուծվեց․ չեմ ուզում հոռետեսական ուղերձնել հղել, բայց այն, ինչ հետո կհետեւի ԲԴԽ-ում, ինձ ավելի է մտահոգում։ Մի քիչ ավելի տեղյակ լինելով այդ ոլորտից, հասկանալով, թե մենք ինչպիսի մարտահրավերներ ունենք այդտեղ, ինձ մտահոգում է այն, թե ինչ է գալու․ Վարդան Այգեկցու հայտնի առակի պես։ Անձերի հետ է կապված մտահոգություններս, քանի որ մենք դեռեւս չենք կառուցել ինստիտուտները, որպեսզի հույս ունենանք, որ այդ ինստիտուտները, անկախ անձանցից, անխափան կաշխատեն, օրինակ՝ ամերիկյան ինստիտուտների պես, որտեղ անձով շատ քիչ բան է պայմանավորված, անգամ նախագահով է քիչ բան պայմանավորված։ Բայց այստեղ այլ իրավիճակ է, մենք ունենք բավական լուրջ, խոր արմատներ խրած մաֆիա դատական իշխանությունում, եւ դա հանրահայտ փաստ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ցավոք սրտի, մենք խորքային բարեփոխումներ չկարողացանք իրականացնել 2018-ից ի վեր, ժամանակ կորցրերցինք՝ նաեւ տարբեր այլ հանգամանքներով պայմանավորված, բայց առաջին հերթին՝ մեր ապաշնորհության պատճառով, քանի որ մենք 1,5 տարի ՍԴ-ի հարց էինք լուծում, հասկանալի է, որ մյուս հարցերի սպեկտորին ժամանակ ու էներգիա չէինք կարողանալու հատկացնել, իսկ այդ հարցերը շատ էին՝ նույն դատավորների վեթինգը, բարեվարքության համակարգերի ներմուծումը, կարգապահական համակարգերի բարեփոխումը, նույն կարճաժամկետ պատրաստումների համակարգերի ներդրումը, որպեսզի եթե մենք կարողանայինք ազատվել մաֆիայի անդամներից, կարողանայինք նաեւ հեշտ անցում կատարել եւ համակարգը համալրել պատրաստված կադրերով, բայց մենք դա էլ չարեցինք, մենք թողեցինք այդ առկա ինստիտուտների հույսին, մի անձ տարանք դրեցինք ԲԴԽ-ում, մեկին՝ ՍԴ-ում, եւ մեզ թվաց, թե ամեն ինչ լավ է լինելու, բայց խնդիրները գնալով ոչ միայն մնացին, այլեւ՝ խորացան, ծաղկեցին, այդ կլանը սկսեց ուժեղանալ, ինչը ինձ չի հուսադրում»։

Իսկ գուցե այդ բարեփոխումները պետք է սկսել մշակութային արժեհամակարգի փոփոխությունի՞ց։

«Այդ տեսակետն էլ կա, բայց դա շատ երկար ճանապարհ է եւ այսպիսի իրավիճակներում հույսը դնել մշակութային փոփոխությունների կամ վերաարժեվորումների վրա, ինքնամաքրման վրա՝ իրատեսական չէ։ Այդպիսի արտահայտություններ էլ հնչեցին վարչապետի կողմից, որ հույս ուներ, թե համակարգը կինքնամաքրվի, բայց դա իրականում չի գործում եւ տարբեր երկրների փորձն էլ է դա ցույց տալիս, որ համակարգերը այդպես չեն աշխատում, կամ առնվազն դատական համակարգն այդպես չի աշխատում, քանի որ տարիներ շարունակ այդ կոռուպցիոն կապերը եւ այլն ձեւավորված էին, այդ համագործակցությունները կային, մեր դատավորների մի մասի գույքը նայեք, ու դա դեռ միայն այն է, ինչը հայտարարագրված է, բա էն մնացածը՞․․․»,- ասել է Հակոբյանը։

Իսկ ինչի՞ հետ գործ ունենք այսօր դատական համակարգում․ կոռուպցիան հանել են՝ եւ համակարգը դադարել է գոյություն ունենա՞լ, թե՝ կոռուպցիան դեռ կա համակարգում։

«Չեմ էլ կարող ասել՝ հանե՞լ ենք, թե՞՜ չենք հանել, ունե՞նք այդ ինստիտուտները, որ կարողանում են պատշաճ վերահսկել, թե արդյո՞ք հանված է, թե՝ ոչ, հատկապես, որ եթե  նայենք, թե մեր իրավապահ համակարգը եւս շտկված չէ․ մենք տեսանք, թե ինչպես բավական լուրջ գործեր տապալվեցին վերջին 4 տարիների ընթացքում, կարծես՝ բացահայտված գործեր էին, կարծես՝ բոլորի համար ակնհայտ գործեր էին, բայց դրանք ձախողվեցին, դրա համար չես կարող ասել, որ այդ համակարգներն էլ են այնպես գործում, որ կարող ենք իսկապես գնահատել, որ կոռուպցիա չկա»,- ասել է Հակոբյանը։

Անդրադառնալով նոր դատավորների ընտրության հարցին՝ Հակոբյանը նշել է․

«Իրականում էլի տեսնում եմ, որ համակարգ չկա թեկնածուների առաջադրման հարցում, շատ հայեցողական է, մինչդեռ գոյություն ունի Օմբուդսմենների միրջազգային ասոցիացիա եւ նրա առաջարկներից մեկն այն է, որ անգամ ՄԻՊ-ի առաջադրումը լինի հիմնված օբյեկտիվ չափանիշների վրա, մրցութային կարգով եւ այլն, բայց ․․․

Եւ ընտրությունն էր բավական տխրեցնող ԱԺ-ում, երբ մենք ընտրում էինք Վճռաբեկ դատարանի դատավորներ, նոր ձեւավորվող Հակակոռուպցիոն պալատի դատավորներ եւ այլն, եւ, ըստ էության, մեր պատգամավորները հարցեր չունեին այդ մարդկանց։ Հետաքրքիր էր, որ Գլխավոր դատախազի թեկնածուին ավելի շատ հարցեր ունեին, քան Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին, ինչը շատ խոսուն էր, թե ինչպիսին է այդ ինստիտուտների կարեւորության ընկալումը։ Հաստատ Վճռաբեկ դատարանի դատավորը պակաս կարեւոր չէ, քան Գլխավոր դատախազը։

Ինձ համար նաեւ շատ հուսահատեցնող էր Նաիրա Հովսեփյանի ընտրության հարցը, ես  որդեկորույս մոր նկատմամբ այլ վերաբերմունք կուզեի տեսնել․ մարդ, որը  այդ մեծ ողբերգությունն ապրելուց հետո՝ իր մեջ ուժ է գտել առաջադրվելու, եւ ասում է, որ պատրաստ է, որ ինքը ցանկանում է կառուցել այն երկիրը, որը իր որդին կերազեր տեսնել, եւ այդ մարդուն մենք տալիս ենք 0 ձայն, ինչպիսի՞ ուղերձ ենք հղում հանրությանը։ Թեկուզ թող լիներ էմոցիոնալ ընտրություն, էմոցիաներն էլ են պետք հասարակության համար, հասարակությունը պետք է տեսնի որդեկորույս մոր եւ դատավորի հանդեպ վերաբերմունք։ Բացի այդ, նա բավական կարեւոր որոշումմերի մասին  հիշատակեց, որոնք որպես դատավոր իր փորձառության ժամանակ ինքը կայացրել էր, այդ ամենը պետք էր ստուգել, եւ եթե դա իրոք այդպես է, որ այդ անձը այդ որոշումներն իրոք կայացրել է, (ինչը ես չեմ կասկածում, քանի որ դատարանի որոշումները արձանագրված են, դրանք շատ հեշտ ստուգելի են), ապա չէր կարելի ուղղակի 0 ձայնով նրան ճանապարհել տուն։

Պետք է նստեին ուսումնասիրեին այդ մարդկանց կենսագրականները, հասկանային՝ ով ով է, ով որտեղից է եկել, տարբեր հարցումներ անեին, եւ այլն։ Երբ որ մենք 2014 թվականից ի վեր հետեւում էինք այդ գործընթացներին, մենք հենց այդպես էլ արել ենք, ուսումնասիրել ենք այդ մարդկանց կենսագրությունները, քննած գործերը, հարցումներ ենք արել, նայել ենք «Դատալքես»-ով, թե ինչ որոշումներ են եղել, ինչ մասնակցությամբ գործերով, ինչ դերակատարում են ունեցել եւ այլն, բայց այդ գործը այսօր ոչ մեկը չի անում։ Մենք ունենք ավելի քան 60 պատգամավոր իշխանությունից, բայց, ըստ էության, մարդիկ մասնակցում էին նիստերին եւ հարցեր չունեին դատավորների թեկնածուներին։ Մեկ երկու հարց եւ վերջ։ Մինչդեռ եթե նայում ես, թե ԱՄՆ Սենատի պատգամավորները ինչպես են ընտրում իրենց Գերագույն դատարանի դատավորներին, իսկապես հասկանում ես, թե ուժեղ եւ փորձառու պառլամենտը որն է»։

Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը նրանց հարցեր չուղղեց։

«Խորհրդարանական ընդդիմությունն իր հարցերը հնչեցնում է հիմնականում ֆեյսբուքյան տիրույթում։ Եթե նրանք մտադիր լինեին Խորհրդարանում լինել, Ֆրանսիայի հրապարակում չէին լինի եւ այլն։ Ես կարծում եմ, որ ասելիք այնքան չկա, որ շեշտը դրվում է սենսիացիոն բաների վրա, մի հանրահավաքի ժամանակ մի սրամիտ բան ասեն, կամ մի ֆեյսբուքյան ստատուսով մի սրամիտ բան գրեն, մինչդեռ իսկապես եթե լիներ այդ մասնագիտական պատրաստվածությունը, բովանդակություն լիներ, այդ մարդիկ կգնային եւ այդ թեկնածուներին իրենց հարցերը կտային։ Բայց մենք տեսանք, որ նրանք էլ հարցեր չունեին, նրանք էլ»,- ի պատասխան ասել է փաստաբանը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ ընդդիմության անելիքի բեռն ընկնում է քաղհասարակության ուսերին։

«Քաղհասարակությունը զարգանում է, բայց քաղհասարակությունն էլ իր խնդիրներն ունի, հիմա չեմ ուզում խորանալ, քանի որ իրենց մասին չենք խոսում, ես իսկապես ափսոսում եմ, որ մենք մի քիչ ավելի բուֆերային, կամ կոնստրուկտիվ ընդդիմությունը չունենք ԱԺ-ում, որն իրոք այդ բեռն իր ուսերին կտաներ, եւ իրոք որպես հակակշիռ հանդես կգար, քանի որ այն ընդդիմությունը, որը մենք ունենք, ընկալելի չէ հանրության առնվազն այն շերտերի համար, որոնք ոչ իրենց են ընդունում, ոչ՝ իշխանությանը։ Մարդիկ իրենց չեն ընկալում, քանի որ ասում են՝ դե սրանք ռեւանշիստական տրամադրությոոններով են առաջնորդվում, իրենց համար անընդհատ ամեն ինչ վատ է, բայց այդպես չի լինում, չէ՞։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նոր առաջադրումների պարագայում էլ, ինչ-որ թեկնածու լավն է, ինչ-որ թեկնածու պրոբլեմատիկ է, չեն կարող բոլորը վատը լինել, դրա համար իրենք չեն կարողանում այդ օբյեկտիվ քննադատությունը հնչեցնել եւ ըստ այդմ՝ ընկալելի չեն։ Իսկ այդ կոնստրուկտիվ ընդդիմությունը, հուսով եմ, կկարողանար օբյեկտիվ չափանիշներով առաջնորդվել եւ լավին լավ ասել, վատին՝ վատ, առարկայական քննադատությամբ հանդես գալ եւ միգուցե՝ ինչ-որ տեղերում ինչ-որ հաջողություններ էլ ունենար»,- նշել է Հակոբյյանը։

Հարցին էլ, թե արդյո՞ք քաղաքական վերջին զարգացումներից հետո արտահերթ ընտությունների հնարավորություն կա՝ Հակոբյանը պատասխանել է․

«Իհարկե, դա ֆինանսական մեծ ռեսուրդ կպահանջի, բացի դա՝ ամեն տարին մեկ հո մենք արտահերթ ընտրություններ չե՞նք անելու։ Դա էլ է ահավոր։ Բայց մյուս կողմից էլ մենք իրականում չունենք նորմալ ընդդիմություն մեր ԱԺ-ում։ Մենք ունենք իշխանություն, եւ ունենք ընդդիմություն, որի վարկանիշը գնալով ավելի ու ավելի է  ընկնում, ես վստահ եմ որ եթե հիմա արտահերթ ընտրություններ լինեն, իրենք ավելի քիչ ձայն կստանան, քան՝ անցած տարի։ Մյուս կողմից, ես կուզենայի Պառլամենտում տեսնել իմ ասած կառուցողական ընդդիմությանը, որը իսկապես օբյեկտիվ, առարկայական խոսք կասեր։ Եւ ես գիտեմ, որ այդ ուժերը կան, մեր դաշտն ամայացած չէ։ Բայց ես չեմ կարող ասել՝ դա հաջորդ տարի կլինի, դրան հաջորդող տարին կլինի, թե՞՜ երբ, բայց ըստ իս, այդ անհրաժեշտությունը գնալով սրվելու է»։