ԻԵՄ-ի 2022-2023 թթ. ռազմավարության նախագծի քննարկում

Սույն թվականի մարտի 18-ին և 19-ին Իրավունքի  Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության աշխատակիցների և խորհրդի անդամների մասնակցությամբ կայացավ  ԻԵՄ-ի 2022-2023 թթ. ռազմավարության նախագծի քննարկմանը նվիրված երկօրյա աշխատանքային հանդիպում:

Հանդիպման ընթացքում ԻԵՄ-ի կողմից հրավիրված փորձագետը ներկայացրեց 2022-2023 թթ. ռազմավարության նախագիծը և ԻԵՄ-ի հաղորդակցության ռազմավարության փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ և շահագրգիռ քննարկում:

Ռազմավարության մշակման աշխատանքները կավարտվեն երկշաբաթյա ժամկետում, որից հետո նախագծին կարելի է ծանոթանալ ԻԵՄ-ի կայքում:

Աշխատանքն իրականացվում է Բրիտանական շրջանավարտների աջակցության ծրագրի շրջանակներում (#UKAlumniAwards):