2021 թ. մարտի մեկից ամբողջությամբ ուժի մեջ մտավ Եվրոպական միության և ՀՀ միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ և Եվրամիության բոլոր անդամ պետությունների ու Եվրոպական խորհրդարանի կողմից: Դա մի ընդգրկուն կարևոր փաստաթողթ է, որը իրավական հիմք է ստեղծում Հայաստան և Եվրամիություն գործընկերության համար ամենատարբեր ոլորտներում: «Եվրոպական առաջարկ» հաղորդաշարի շրջանակներում «Իրավունքի եվրոպա միավորում» ՀԿ նախագահ և Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը խոսել է Համաձայնագրի մասին:
Ընդգծելով, որ Համաձայնագիրը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, հատկապես հենց օրենսդրական դաշտում դրանք Եվրամիության նորմերին մոտեցնելու առումով` Լուսինե Հակոբյանը մասնավորապես նշել է, որ սպասելիքները իրականում մեծ են: Ավելի կենտրոնանալով ժողովրդավարացման, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նորմերի վրա, Լ. Հակոբյանը շեշտել է, որ ընդհանրապես Եվրամիության և երրորդ երկրների պայմանագրերում այդ դրույթները էական բաղադրիչ են համարվում, իսկ միջազգային իրավունքով էական բաղադրիչի չկատարումը հիմք է առհասարակ պայմանագրի խզման, հետևաբար այդ նորմերը խիստ կարևոր են Եվրամիության համար և այդ ոլորտներում առաջընթացը շատ կարևոր է դիտարկվելու և ընդհանրապես, դա է պատճառը, որ առաջատար ոլորտներից է նաև պայմանագրով արդար և անվտանգ միջավայրի ապահովումը քաղաքացիների համար, իսկ դա կարող է տեղի ունենալ, եթե լինի կայուն ժողովրդավարացում, մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ, իրավունքի գերակայության ապահովում:
Համաձայնագրում մեծապես շեշտվում է նաև արդար դատաքննության իրավունքի կարևորությունը, ինչը թարգմանվում է որպես դատարանների անկախության և անկողմնակալության մեծացում և ըստ այդմ մեծ կարևորություն է ստանում արդարադատության ոլորտի բարեփոխումը: Նաև շեշտել է, որ CEPA-ի մոնիտորինգը կառավարության կողմից իրականացնում է միջգերատեսչական հանձնաժողովը, բայց նաև պետք է քաղհասարակությունը իրականացնի և ըստ ադմ 366-րդ հոդվածով նախատեսված է քաղհասարակության երկկողմ պլատֆորմի ձևավորում՝ Եվրամիության քաղհասարակության և հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներից կազմված, որտեղ քաղհասարակության 3 բլոկերը` հասարակական կազմակերպությունների սեկտորը, գործարարների սեկտորը և արհմիությունների սեկտորը ներկայացված կլինեն:
Այդ մասով Լ. Հակոբյանն իրազեկել է, որ կային որոշակի խոչընդոտներ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, այդ թվում` համավարակը, պատերազմը և այլն, բայց կարծես թե քաղհասարակությունը որոշակի առաջընթաց ունի և հասարակական կազմակերպությունների մասով ձևավորվել է ընտրական հանձնաժողով և հայտարարություն է տարածվել ու այդ հայտարարությանն ի պատասխան արդեն հայտեր են ստացվել և շուտով ՀԿ ներկայացուցիչների կազմի ընտրությունն էլ տեղի կունենա:
Այդ ընտրությունը կարգավորվում է հստակ կանոններով, շատ հստակ չափորոշիչներով, մասնավորապես պահանջներ, Եվրամիության հետ ինտեգրման բնագավառում ծրագրերի իրականացում, որոշակի փորձ, նաև ռեսուրսների առկայություն և այլն, և այդ հստակ չափորոշիչներով տեղի կունենա ընտրությունը:
Նաև ասաց, որ ընտրական հանձնաժողովը չի ընտրելու, այլ ՀԿ սեկտորն է ամբողջությամբ իրավունք ստացել մասնակցելու այդ ընտրությանը ակտիվ կամարտահայտման պարագայում: Նա նաև խրախուսեց գործատուներին և արհմիութենական կազմակերպություններին ևս արագացնել ընդգծելով, որ գործատուների շրջանից կա ակտիվություն, իսկ արհմություններից դեռ լուր չունեն և հուսով է, որ նրանք ևս ձեռնամուխ կլինեն այս գործընթացին և վերջապես պլատֆորմը կձևավորվի:
Քննարկելով վիզաների, մուտքի արտոնագրերի ազատականացոման հետ կապված հարցերը, շեշտվել է, որ հայտնի է, որ շուտով սկսվելու է դրա շուրջ երկխոսությունը:
Հարցին, թե որքանով են հավանական համարում վիզաների ազատականացումը Հայաստանի համար այս պայմաններում, Լուսինե Հակոբյանը նշել է.
— Դա իհարկե խիստ ցանկալի կլիներ, բայց այս պահին կան որոշակի խոչընդոտներ, և այդ խոչընդոտները գալիս են Եվրամիությունից, չնայած կան պետություններ, որոնք դեսպանների մակադակով, օրինակ Լիտվայի Հանրապետության դեսպանն էր հայտարարել, որ անձնապես կաջակցի վիզաների ազատականացման գործընթացին, կան նաև այլ պետություններ, որոնք նախկին բացասական փորձից ելնելով, հատկապես Վրաստանի պարագայում, զգուշավորություն են դրսևորում, դա նաև կապված է իրենց միգրացիայի և ապաստանի համակարգի անկատարության հետ և սեփական համակարգի կատարելագործմանն ուղղված ջանքերը և ժամանակը կարող են շատ երկար ու լուրջ լինել, դա է պատճառոը, որ կաև որոշակի վերապահումներ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության սկսման հարցում:
