Էդգար Շաթիրյանը ևս արժանի չէ զբաղեցնելու ՍԴ դատավորի բարձր պաշտոնը. Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը կարծում է, որ ՀՀ կառավարության նոր թեկնածու Էդգար Շաթիրյանը ևս արժանի չէ զբաղեցնելու ՍԴ դատավորի բարձր պաշտոնը`հիշեցնելով նրա կարճ պաշտոնավարումը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում.

— Գնահատում եմ միանգամայն անպատասխանատու վարքագիծ և թքած ունենալ մեր օրենդիր մարմնի վստահության վրա և ուղղակի չեմ պատկերացնում, թե դրանից հետո այդ նույն օրենդիր մարմնի մեծամասնությունը ինչպես պետք է նրան ընտրի ավելի կարևոր պաշտոնում, չի բացառվում, որ վաղը, եթե նա հավակնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին և մնացած 8 դատավորները անվստահություն հայտնեն նրան, նա դարձյալ գնահատելու է, որ ինքը ևս անելիք չունի, — նշում է ԼուսինեՀակոբյանը: