Եթե Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, գործի քննությանը խոչնդոտելու ռիսկերը չեն կառավարվի․ Տիգրան Եգորյան

«Քոչարյանի կալանքի փոփոխությունը մտահոգիչ է․ եթե նա լինի ազատության մեջ, ապա գործի քննությանը խոչնդոտելու ռիսկերը չեն կառավարվի»,- 1in TV-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ պարզագույն գրավի կիրառմամբ հնարավոր չէ վերահսկել վերը նշած ռիսկերը։

«Հինգ միլիոն, տասը միլիոն կամ մեկ միլիարդ դրամը երաշխիք չէ, որ վաղը նա կամ իր ազդեցության տակ եղող համապատասխան անձինք չեն կազմակերպի այս կամ այն վկայի, տուժողի կամ մասնակցի նկատմամաբ ճնշումները»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Ըստ փաստաբանի՝ չկան վերահսկողության այնպիսի օրինական միջոցներ, որոնք Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ լինելու պարագայում հնարավոր դարձնեն նկարագրված ռիսկերի չեզոքացումը։ «Տարբեր երկրներում կա տեղաշարժի կամ կապի միջոցների նկատմամաբ վերահսկողություն։ Հայաստանում չկա։ Այսինքն՝ Քոչարյանը, գրավի պարագայում գտնվելով ազատության մեջ, որևէ այլ վերահսկողության ենթակա չի լինելու»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Արդյոք նախկին վարչապետների երաշխավորությունը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործողությունները զսպող երաշխիք լինել  հարցին էլ  «Անտարես Հոլդինգ»-ի նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ նրանցից յուրաքանչյուրին Քոչարյանը վաղուց օգտագործել է՝ ըստ իր ցանկության և հետևաբար նրանք հանրության համար, ժողովրդի համար չեն կարող երաշխիք դիտարկվել և ոչ մի պարագայում։

Տեղեկանք։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորագրերի հանգամանքը, որ պարբերաբար ներկայացնում են նախկին իշխող համակարգի տարբեր տարիների բարձրաստիճան կամ ընդգծված այլ կարգավիճակ ունեցած  գործիչները, վառ  կերպով ընդգծում են այն բարդությունները, որ կան այդ համակարգի ներսում առերևույթ թվացող միատարության և կուռ գործողությունների համատեքստում: 

Մարտի 13-ին դատարանը քննեց ՀՀ և Արցախի նախկին չորս վարչապետների՝ Կարեն Կարապետյանի, Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Անուշավան Դանիելյանի երաշխավորությունը և որոշեց մերժել Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները` խափանման միջոց կալանքը առողջական վիճակի պատճառով վերացնելը, այն գրավով փոխարինելը, ինչպես նաև անձնական երաշխավորությամբ փոխելը։

https://www.youtube.com/watch?v=7GKKEHeeHSg