Սա բուրգ է, որի գագաթը տանում է դեպի Ռոբերտ Քոչարյան․ Լուսինե Հակոբյան

«Սա բուրգ է, որի գագաթը տանում է դեպի Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Սա պարզապես ինքնաբուխ նախաձեռնություններ ու խմբեր չեն, նրանք այդ բուրգի մի մասն են և կոկնկրետ գործառույթներ են իրականացնում»,- «Առաջին ալիքին» տված մեկնաբանությունում, անդրադառնալով  մարտի 1-ի գործով ամբաստանյալ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործը քննող ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձանց՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործողությանը, ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։ 

Լուսինե Հակոբյանը նշել է նաև, որ կատարվածի նպատակը մարտի 1-ի գործով իրականացվող արդարադատության խոչընդոտումն է, որպեսզի դատավոր Դանիբեկյանը հրաժարվի «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործը քննելուց։ 

Փաստաբանն ասում է նաև, որ այս իրողությունները պետք է սթափեցնող ազդանշան լինեն իշխանության համար։ 

«Կատարվածը նաև պետք է սթափեցնող լինի այն փաստաբանների համար, որոնք նմանատիպ հայտարարություններով հանդես են գալիս դատարաններում՝ լավատեղյակ լինելով, թե իրենց պաշտպանյալները և նրանց հետևորդներն ինչի են ընդունակ»,- ասել է Լուսինե Հակոբյանը։

https://www.youtube.com/watch?v=XyPxmUxr9xg&feature=share&fbclid=IwAR3opFoAF1PccqIfmYbO-Z0ibmA2NJHbWgSOIRamM6m7voAd2wZDBLlzoc4&app=desktop