«ՍԴ որոշումը ես չեմ մեկնաբանելու, այն ծուակ է, որում ես չեմ ներքաշվի։ Ես՝ որպես մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորցների ներկայացուցիչ ՍԴ ներկայացրել էի բացարկի միջնորդություն և հիմնավորէլ էի թե ինչո՞ւ ենք մենք գտնում, որ ՍԴ անդամներից յոթի մասնակցությունը հնարավոր չէ՝ նրանց կողմնակալ լինելու պատճառով։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նույնպես ներկայացրել էր անդամներից երեքի մասնակցության անհնարինության միջնորդություն։ Այս երկու միջնորդությունները Սահմանադրական դատարանը չի քննարկել և չի կայացրել որոշում և այս անդամները նույնպես ՍԴ-ի անունից որոշում չեն կայացրել։ Երկրորդ հիմքը ՍԴ անունից գործող անդամների լիազորութուններն են և մեր դիրքորոշումն այնէ, որ նրանք իրավունք չունեն գործել որպես դատավոր և հանդես գան Սահմանադրական դատարանի անունից, այս երկու հիմքերը բավարար են, որ նրանց կողմից հրապարակված որևէ որոշում չհանդիսանա և չդիտարկվի Սահմանադրական դատարանի՝ որպես անկախ և անաչառ դատարանի որոշում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։
Տիգրան Եգորյանը հիշեցրեց նաև, որ վերը նշված սկզբունքը արձանագրվել է նաև ՍԴ-ի կողմից 2010թ․Սահմանադրական դատարանը 2010թ. կայացրել է 918 որոշումը, որով մասնավորապես ասել է, որ կողմնակալ դատավորն անկախ չէ, և ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի առաջին մասի իմաստով, արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացրած դատական ակտը, որպես՝ իրավական ակտ, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով գործադրվել չի կարող։
Բարձր դատարանը միջնորդությունը չի քննարկել, քանի որ մարտի մեկի զոհերի իրավահաջորդները քննության կողմ չեն լրագրողի դիտարկմանը, Տիգրան Եգորյանն ասաց․ «Այդ նույն տրամաբանությամբ ՍԴ անունից հանդես եկող անձինք չեն քննարկել նաև դատավոր Վահե Գրիգորյաի միջնորդությունը։ ՍԴ-ն այս դատավորներն ունեն կոնկրետ կողմնակալություն մարտմեկյան գործի և մարտմեկյան գործերի հետ կապակցված այլ գործերի վերաբերյալ, այդ թվում նաև՝ Քոչարյանի գործերով։ Այս պայմաններում, այս մարդիկ, ունենալով շահերի բախում կոնկրետ հարցի կապակցությամբ, գնացել և ի շահ իրենց որոշում են կայացրել։ Սա դիրքորոշման հարց չէ, սա հաշվարկի հարց է»- ասաց փաստաբանն ու հավելեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն, բացարկի միջնորդության հարցերը լուծվում են երկու երրորդով, այսինքն՝ վեց ձայնով։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Վահե Գրիգորյանը, որը ներկայացրել է ինքնաբացարկ և երեք անդամի բացարկի միջնորդություն, առաջացրել էր խնդիր, որ հարցի քննարկմանը կարող էին մասնակցել հինգ անդամով, իսկ հինգով չէին կարող որոշում կայացնել։ Մնացած անդամները, որոնք նույնպես մարտմեկյան գործով շահագրգիռ կողմ են և կողմնակալ, չեն քննարկել միջնորդության հարցը, ավելին՝ իրենք ամեն գնով հաղթահարելով բոլոր օրինական արգելքները, մասնակցել են հարցի քննությանը և կայացրել են որոշումը, որը հակասահմանադրական է և հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին»- ասաց Տիգրան Եգորյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՍԴ որոշումներ չկատարելը քրեորեն պատժելի են, Եգորյանն ասաց, քրեորեն պատժելի են նաև ՍԴ դատավորի լիազորությունները յուրացնելն ու ապօրինի դատական ակտ կայացնելը։ «Այս գնահատականը տալու են օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները և նախագահը։ Նրանք բոլորն իրենց երդման շրջանաում պարտավոր են Սահմանադրությունը պաշտպանել ՍԴ-ի անունից հանդես եկող անդամներից այնպես, ինչպես ՍԴ-ն է պաշտպանում Սահմանադրությունը իշխանության մյուս ճյուղերից»,- ասաց Տիգրան Եգորյանը։
Եգորյանը նշեց նաև, որ երբ որևէ մեկը այս հակասահմանադրական որոշման կատարման հարցով դիմեն գործադիրին, ապա, գործադիրը կարող էհղում անել ՍԴ-ի 2010թ․ 918 որոշման և հրաժարվել այն կատարելուց։ «Այսպիսի որոշումն ու դիրքորոշումը կարող է վիճարկվել դատական կարգով»,- ասաց Տիգրան Եգորյանը։
