Վենետիկի հանձնաժողովի երկու անդամները՝ Գագիկ Հարությունյանը երբևէ չեն գործել և շարունակում են չգործել ՀՀ-ի շահերից

«Վենետիկի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթին ես ամբողջությամբ ծանոթ չեմ, քանի որ իրենց կայքում փնտրեցի և հասկացա, որ այն ունենալու համար, անհրաժշտ է հատուկ գաղտնաբառ։ Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը հասանելի է միայն Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված անդամներին և սահմանափակ թվով Եվրոպայի Խորհրդի որոշ պաշտոնատար անձանց»,- այս մասին, զրուցելով «Ազատության» հետ, ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ անդարադառնալով հունիսի 21-22 Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի սահմանափակ տարածմամբ հրապարակված արձանագրությունը։

«Այն ընդամենն արձանագրություն է, և դիրքորոշման մասին այստեղ խոսք լինել չի կարող։ Հենց փաստաթղթում Սահմանադրական դատարանի ճգնաժամին վերաբերող հատվածը սկսվում է  «հանձնաժողովը տեղեկացվել է» բառերով։ Այսինքն՝ Վենետիկի հանձանաժողովի անդամի զեկուցման արձանագրություն է և չի կարող դիտարկվել որպես դիրքորոշում։ Իսկ այ դիրքորոշումն արտահայտված է վերջին նախադասության մեջ, որտեղ ասվում է, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը պետք է հետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հանդես գա հրապարակային հայտարարությամբ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց տեղեկություններով Վենետիկի հանձանաժողովի այդ նիստին մասնակցել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը և որ հենց վերջինիս տրամադրությունների արտացոլումն էլ նկատվում է այդ արձանագրությունում։ 

«Ակնհայտ է, որ այդ հարցի վերաբերյալ զեկույցն է ներկայացրել Վարդան Պողոսյանը, ինչն էլ արտացոլվել է արձանագրության մեջ։ Իրականությունն այն է, որ առ այսօր Վենետիկի հանձանաժողովը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ 

Ըստ փաստաբանի՝ երկրորդ խնդիրը այս հարցի այն է, որ այս աշխատանքային խմբի փաստաթողթը հասանելի է դարձել ՀՀԿ-ական անդամների և ՀՀԿ-ամերձ շրջանակներին։ 

«Լինելով սահմանափակ տարածման ենթակա փաստաթուղթ՝ լայնորեն տարածվում է սոցիալական տարածքում։ Ես ուզում եմ հենց այստեղ վկայակոչել Վենետիկի հանձանաժողովի կանոնադրությունը, որի համաձայն Վենետիկի հանձնաժողովի անդամները գործում են անկախ և չպետք է ստանան և ընդունեն որևէ ցուցումներ։ Այս փաստաթղթի տարածումն ինքնին վառ ապացույց է, որ Վենետիկի հանձնաժողովի ՀՀ նախկին կառավարության կողմից նշանակված երկու անդամները՝ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը շարունակում են սպասարկել ՀՀԿ-ի շահերը»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ սա լուրջ ազդակ է ՀՀ կառավարությանը, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից պահանջի այն բոլոր նիստերի արձանագրությունները, որտեղ եղել են զեկույցներ Հայաստանի մասին և տեղեկանալ, թե ինչ են զեկուցել Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը ՀՀ-ին առնչվող հարցերում։ 

«Սա բավարար կլինի ապացուցելու համար, որ այս անձինք՝ Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը, որոնք պետք է անկախ գործեին, երբևէ չեն գործել և շարունակում են չգործել»,- ասաց Լուսինե Հակոբյանը։  

https://www.youtube.com/watch?v=FHQ5JCPy4Fc&list=PLMQcwD-eh6Vgs5kYqsgIxECkIZtlnv3EP&fbclid=IwAR2q1aq0LSQLgpfpsph5U18Roto3GgcNT5DkReprZOlZRfIcmeYgqRM4WZ4