Մեկ տարուց ավելի ժամանակ են կորցրել, լուրջ մոտեցում չցուցաբերվեց․ Լուսինե Հակոբյան

«Ուզում եմ մտահոգություն հայտնել, որ մենք մեկ տարուց ավելի ժամանակ կորցրինք և լուրջ մոտեցում չցուցաբերվեց դատաիրավական համակարգի բարեփոխումների համար։ Այսօր մենք լսում ենք, որ արդարադատության փոխնախարարը այս քննարկումից շտապում է նախարարություն, քանի որ ստրատեգիայի վրա պետք է աշխատեն, սակայն այդ ստրատեգիան էլ պետք է լիներ քննարկման առարկա։ Վեթինգը, անցումային արդարադատությունը ես դիտարկում եմ իբրև դատաիրավական բարեփոխումների մաս։ Քաղհասարակությունը և իշխանությունը ակտիվորեն պետք է ձեռնամուխ լինեն ստեղծելու փաստաթուղթ, թե ի՞նչ պետք է արվի դատական իշխանության ապաքինման համար»,- «Անցումային արդարադատությունը և դատաիրավական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում. հակադրու՞մ, թե՞ փոխլրացում» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։