Դատական ռեֆորմը լուրջ մոտեցում է պահանջում

«Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը և կազմակերպության ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը 1in TV –ի հետ խոսել են Հայաստանի դատական համակարգի առջև ծառացած խնդիրների ու մատրահրավերների, դրանք արագ ու արդյունավետ լուծելու մասին։

Ըստ բանախոսների՝ թեև հեղափոխությունը սկսվեց և ծավալվեց «Մերժիր Սերժին» կարգախոսով, բայց ակնհայտ էր, որ ժողովրդի դժգոհությունն ուղղված էր ոչ միայն այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի, այլև ամբողջ ՀՀԿ վերնախավի ու դատական իշխանության դեմ։

«Ժողովրդի դժգոհության հիմնական ալիքներից մեկն էլ ուղղված էր անկախ դատական համակարգի բացակայության դեմ, որի պատճառները խորքային էին և պայմանավարված էին դատական համակարգի՝ իշխանության այլ ճյուղերից, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձից ունեցած կախվածությամբ»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու հավելեց, որ այդ կախվածությունը հստակ երևաց 2008թ․ մարտմեկյան իրադարձություններին հաջորդող դատավարություններում։

Ըստ Լուսինե Հակոբանի՝ հետագա տարիների ընթացքում դատական համակարգի խնդիրների խորացումը պայմանավորված է եղել օրենսդրական խնդիրներով, ոչ պրոֆեսիանալ դատավորների նշանակմամբ ու նրանց առաջխաղացումն ապահովող հանձնաժողովների ոչ պրոֆեսիոնալ գործունեությամբ, ինչի հետևանքով ձևավորված արատավոր շղթան տևական ժամանակ գործում էր առանց ընդհատման։

Տիգրան Եգորյանն  անկախ դատական համակարգ ունենալու պահանջի վերաբերյալ ասաց, որ այդ պահանջը նոր չէ և որ այն ամրագրված է Սահմանդրությամբ և պետության ստանձնած տարբեր միջազգային պարտավորություններով։

«Այս պահանջը հայաստանյան արդարադատության համակարգն ի վիճակի չի եղել սպասարկել, փոխարենն այս խնդրի լուծման հաշվին լուծել է բոլորովին այլ խնդիրներ, որոնք որ Սահմանադրությամբ հռչակված չեն եղել որպես սկզբունքներ»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ ՀՀ դատական համակարգը տապալել է անհատական իրավունքի պաշտպանությունը։ Եգորյանը նկատեց, որ այդ կապակցությամբ առկան են բազմաթիվ գործեր, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ և այդ գործերի մի մասով կայացվել են վճիռներ ՀՀ-ի դեմ։

Տիգրան Եգորյանն ասաց, որ դատական համակարգի անկախության խնդիրը իջեցվել է չափազանց մակերեսային մակարդակի վրա և այս պահին հարցի կարգավորման գործընթացում նկատում է հապաղում։

«Անհրաժեշտ է, որ հենց հիմա հստակ խոսվի խնդիրների և դրանք լուծելու գործիքակազմի մասին։ Ամենաառաջին խնդիրը ՀՀ-ի համար շատ ծանր հետևանքներ թողած ՄԻԵԴ-ի վճիռներն են, ունենք այս որոշումների համար պատասխանատու դատավորներ և ունենք այդ կապակցությամբ պետության զրո գործողություն»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբան ասաց նաև, որ կան մեծ թվով գործեր, որոնք ներկայացված են ՄԻԵԴ-ում և գտնվում են քննության փուլում կամ կսկվսեն այդ գործերով կոմունիկացիանները։

«ՄԻԵԴ-ում կառավարություն ունի բոլոր լծակներն ու հնարավարություններն, արդյունավետ միջամտություն իրականացնելու, սակայն մեր ունեցած փաստերի համաձայն, քանի որ մենք նույնպես բազմաթիվ գործեր ունենք ՄԻԵԴ-ում, տեսնում ենք որ ոչինչ չի արվում և շարունակվում է նույն իներցիոն մոտեցումը՝ պետության համար խայտառակ ներկայացվածության տեսքով»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Հավելելով Եգորյանին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ դատական համակարգի փոփոխություններին պետք է շատ լուրջ վերաբերել և ունենալ ճանապարհային քարտեզ։

«Երբ քնարկվում է տարբեր երկրների փորձը, պետք է հաշվի առնել, որ այն բաղկացած չի եղել միայն անցումային արդարադատությունից և վեթինգից, այլ իրականացվել են բազմաթիվ խորքային և լայն ռեֆորմներ՝ սկսած իրավաբանական կրթությունից»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ խնդիրը միայն անցումային արդարադատություն չէ։

«Փոփոխությունները պետք է դիտարկել արդարադատության խորքային և ֆունդամենտալ բարեփոխման համատեքստում։ Այս բարեփոխումը պարունակելու է այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ժամանակավոր և մի ահռելի ծավալ՝ մնայուն և հարատև։ Անցումային կոչվածը հենց այդ մի փոքրիկ մասն է»,- ասաց Եգորյանը և նշեց, որ Հայաստանում արդարադատության բարեփոխումների անհրաժեշտությունը բխում է ինչպես օրենսդրական, այնպես էլ Սահմանադրական մակարդակում առկա խնդիրներից, որն այդ գործընթացը բաժանում է փուլերի։

Ըստ Եգորյանի՝ հրատապ փոփոխությունների համար անհրաժեշտ է մշակել փոփոխությունների այն փաթեթը, որը կշրջանցի սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտությունը, իսկ երկրորդ կամ երրորդ փուլում արդեն կարելի է քննարկել Սահմանադրության փոփոխության հարցը։

«Բարեփոխումների հարցը չի վերաբերում միայն դատական համակարգին, այն վերաբերում է նաև դատախազությանը, քննչական մարմիններին, քանի որ մենք քսան ու ավելի տարիներ դիտարկել ենք, թե ինչպես են այս համակարգը թաթախվում բոլոր այն արատների մեջ, որոնք այսօր ստեղծել են արդարադատության համար օրհասական վիճակ։ Ուստի այն բոլոր դատավորները, դատախազներն ու քննիչները, որոնք նախկինում մասնակից են եղել մարդու իրավունքները խախտող գործընթացներին և/կամ ծանր հանցագործություններ են կատարել, պետք է հեռանան համակարգից։ Այս մաքրաման գործընթացն էլ բերելու է համակարգի շղթայական մաքրմանն ու առողջացմանը»,- ասաց Եգորյանը։

Ըստ Լուսինե Հակոբյանի՝ այս փուլում, երբ վիճակն այնքան է սրվել, որ խնդիրներն արագ լուծելու անհրաժեշտությունից ելնելով, հնարավոր չէ գնալ Սահմանադրության փոփոխության ճանապարհով, ապա անհրաժեշտ է ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով, որը, կազմված լինելով հեղինակավոր իրավաբաններից, կտա դատավորների վերաբերյալ եզրակացություններ։

«Եզրակացությունները պետք է հիմնված լինեն մի քանի չափանիշների վրա․ դատավորների գույքի, ընտանիքի անդամների գույքի, դատավորների քաղաքական ու հանցավոր կապերի, մասնագիտական ու էթիկայի համապատասխանության ստուգումամբ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է հասկանալ նաև, թե բոլոր այդ ստուգումներ ո՞ր կետից և ժամանակագրական ու պատմական ո՞ր պահից են սկսելու ստուգվել։

Պատասխանելով հարցին, թե որն է լինելու վեթինգի ընթացքում պատասխանատվության կանչելու գործիքը, Տիգրան Եգորյանն ասաց, որ վեթինգի հետևանքով առաջացած պատասխանատվության գործընթացը կապ չունի քրեական պատասխանտավության կանչելու գործընթացի հետ։

«Վեթինգը չի ենթադրում քրեական պատասխանատվություն։ Այս գործընթացում ապացուցման ստանդարտն այլ է, և հենց քրեական պատասխանատվության բացակայությունը տալիս է ընդգրկուն և ազդեցության ավելի մեծ միջոց, որը հնարավոր չէ քրեական պատասխանատվության տրամաբանության պայամաններում»,- բացատրեց Տիգրան Եգորյանն ու նշեց, որ պետք է նաև պատշաճ ապահովվի այս ստուգմանը ենթարկվող բոլոր անձանց իրավունքները։

Փստաբանի կարծիքով, հաշվի առնելով նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հանդեպ անվստահության մակարդակը, ակնհայտ է, որ մասնագիտական հանձնաժողովը պետք է լինի  ԲԴԽ-ին հակակշռող, իսկ առավել արդյունավետ հակակշռման համար, պետք է իրականացվի օրենսդրական փոփոխություն, որով կսահմանափակվի ԲԴԽ-ի՝ մասնագիտական հանձաժողովի եզրակացության  վրա ունեցած ազդեցության հայեցողությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ հղումով