
Ս․թ․ ապրիլի 25-26-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը դիտարկել է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությունները քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումներում։ Որպես դիտորդ՝ ԻԵՄ-ը կշարունակի դիտարկել գործընթացը նաև հավակնորդների հարցազրույցների փուլում, որից հետո հանդես կգա դիտորդական առաքելության մասին զեկույցով։ Զեկույցը կներառի առաջարկություններ գործընթացի բարեփոխման վերաբերյալ։
