- 25.04.2019
- Posted by: elauser
- Category: ծրագրեր
Ծրագրի տարեթիվ՝ 01/01/2019 – 31/10/2019
Դրամաշնորհի չափը՝ 8000 եվրո
Ֆինանսավորող կազմակերպություն՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն
Ծրագրի ընդհանուր նպատակը՝
Ծրագրի ընդհանուր նպատակն է ԻԵՄ-ի գործունեության, ինչպես նաև նոր Հայաստանում իրավական ու քաղաքական գործընթացների մասին հայաստանյան հանրության և միջազգային կազմակերպությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։
Ծրագրի նկարագրություն՝
Ծրագրի նպատակն է բարձրացնել ԻԵՄ-ի գործունեության, ինչպես նաև հետ հեղափոխական Հայաստանում իրավունքի ու քաղաքական գործընթացների իրավական կողմերի մասին հայաստանյան հանրության տեղեկացվածության մակարդակը։
Ծրագրի թիրախային խումբը ներառում է ՀՀ կառավարությանը, քաղաքացիական հասարակաության կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում արտերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններին և իհարկե հայ հանրության ավելի լայն խմբերին։
Գործողությունների արդյունքը՝
- Կառավարությունը կկարողանա առավել տեղեկացված որոշումներ ընդունել իրավունքի (ներառյալ դատաիրավական) բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կկարողանան առավել արդյունավետորեն կենտրոնացնել իրենց ներուժն աջակցելու կառավարության օրակարգում ներառված իրավական բարեփոխումներին և/կամ ավելի լավ ջատագովել առաջնահերթ քայլերի անհրաժեշտության հարցը։
- Միջազգային կազմակերպությունները կկարողանան օգտագործել Հայաստանում տեղի ունեցող իրավաքաղաքական գործընթացների մասին ձևակերպված մասնագիտական կարծիքները։
- Հայաստանյան հանրությունը կկարողանա ընդարձակել Հայատանում տեղի ունեցող հիմնարար իրավունքների և քաղաքական գործընթացների բնագավառում տեղի ունեցող փոփոխությունների մասին իր իմացության շրջանակը։
- Վերջապես ՔՀԿ-ները, իրավաբանական հանրությունը, միջազգային գործընկերները և ավելի լայն հայաստանյան գործընկերները կբարձրացնեն դատաիրավական բարեփոխումների, իրավական գործընթացների և այլ բնագավառներում ԻԵՄ-ի գործունեության մասին իրենց տեղեկացվածության մակարդակը:
Ծրագրի հիմնական շահառուներն են Հայաստանի կառավարությունը ու հասարակությունը: Բարձրացնելով առաջինի փորձագիտական իմացության մակարդակը և առավել տեղեկացված հասարակություն ձևավորելու միջոցով՝ ԻԵՄ-ը կնպաստի կառավարության և ժողովրդի միջև երկխոսության արդյունավետության բարձրացմանը:
