ԻԵՄ-ը հանուն Հայաստանում իրավական և քաղաքական գործընթացների իրազեկման մակարդակի բարձրացման

Ծրագրի տարեթիվ՝       01/01/2019 – 31/10/2019

Դրամաշնորհի չափը՝  8000 եվրո

 Ֆինանսավորող կազմակերպություն՝  Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն

 

Ծրագրի ընդհանուր նպատակը՝

Ծրագրի ընդհանուր նպատակն է ԻԵՄ-ի գործունեության, ինչպես նաև նոր Հայաստանում իրավական ու քաղաքական գործընթացների մասին հայաստանյան հանրության և միջազգային կազմակերպությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի նպատակն է բարձրացնել ԻԵՄ-ի գործունեության, ինչպես նաև հետ հեղափոխական Հայաստանում իրավունքի ու քաղաքական գործընթացների իրավական կողմերի մասին հայաստանյան հանրության տեղեկացվածության մակարդակը։

Ծրագրի թիրախային խումբը ներառում է ՀՀ կառավարությանը, քաղաքացիական հասարակաության կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում  արտերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններին և իհարկե հայ հանրության ավելի լայն խմբերին։

Գործողությունների արդյունքը՝

  1. Կառավարությունը կկարողանա առավել տեղեկացված որոշումներ ընդունել իրավունքի (ներառյալ դատաիրավական) բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ։
  1. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կկարողանան առավել արդյունավետորեն կենտրոնացնել իրենց ներուժն աջակցելու կառավարության օրակարգում ներառված իրավական բարեփոխումներին և/կամ ավելի լավ ջատագովել առաջնահերթ քայլերի անհրաժեշտության հարցը։
  1. Միջազգային կազմակերպությունները կկարողանան օգտագործել Հայաստանում տեղի ունեցող իրավաքաղաքական գործընթացների մասին ձևակերպված մասնագիտական կարծիքները։
  1. Հայաստանյան հանրությունը կկարողանա ընդարձակել Հայատանում տեղի ունեցող հիմնարար իրավունքների և քաղաքական գործընթացների բնագավառում տեղի ունեցող փոփոխությունների մասին իր իմացության շրջանակը։
  1. Վերջապես ՔՀԿ-ները, իրավաբանական հանրությունը, միջազգային գործընկերները և ավելի լայն հայաստանյան գործընկերները կբարձրացնեն դատաիրավական բարեփոխումների, իրավական գործընթացների և այլ բնագավառներում ԻԵՄ-ի գործունեության մասին իրենց տեղեկացվածության մակարդակը:

Ծրագրի հիմնական շահառուներն են Հայաստանի կառավարությունը ու հասարակությունը: Բարձրացնելով  առաջինի փորձագիտական իմացության մակարդակը և առավել տեղեկացված հասարակություն ձևավորելու միջոցով՝ ԻԵՄ-ը կնպաստի կառավարության և ժողովրդի միջև երկխոսության արդյունավետության բարձրացմանը: