ԻԵՄ-ը դիտարկում է ՍԴ դատավորի ընտրության գործընթացը

13.03.2019թ․ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն երեք դիտորդի կազմով դիտարկել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից խորհրդակցական կարծիքներ հայցելու նպատակով հրավիրված աշխատանքային խմբի կողմից անցկացված հարցազրույցները ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի երկու հավակնորդների՝ Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի հետ։ ԻԵՄ-ից որպես դիտորդ են հանդես եկել ԻԵՄ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը, ԻԵՄ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը և ԻԵՄ-ի գործընկեր, փաստաբան Մոնիկա Մարգարյանը։ Գործընթացի ընթացակարգային և այլ մանրամասների կազմակերպությունը հանդես կգա առանձին զեկույցով։ Շարունակեք հետևել մեր նորություններին։