Զավեն Գրիգորյանի ընդհատված քայլը. Տեսանյութ

Վարչապետի՝ «Զավեն ջան, լավ կլինի»-ն չի կարող օդ կրակած հրավառություն լինել, որ կրակվեց ու վերջացավ։ Քիչ կգտնես մարդկանց, որ բազմաբեկորային կոտրվածքով փողոցում ընկած գոռան, ժողովուրդ ջան շարունակեք պայքարեք։ Զավենն էն քչերից է։ Արդեն տասն ամիս Զավենը ոչ միայն չի ապաքինվել, այլև կորցրել է իր շինարարական բիզնեսը։ Ժամանակն է, որ Վարչապետը Զավենին ցույց տա, որ «լավ կլինին» դատարկ խոսք չի ու վերականգնի «հայրենի ոստիկանության» շնորհիվ Զավեն-քաղաքացու կրած վնասը։ Դա օգնություն չի քաղաքացուն, դա քաղաքացու իրավունքն է, նրա արժանապատվության հարցը․․․