Ձայնագրությունը բավարար չէ եզրահանգումներ անելու համար. Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցների ձայնագրությունը հստակ պատկեր չի տալիս, թե արդյոք եղել է ճնշում դատարանի նկատմամբ և ում կողմից։
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ Լուսինե Հակոբյանը, խոսելով հեռախոսային արդարադատության մասին, ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով ներկայում նման արդարադատություն չի իրականացվում․ «Եթե հեռախոսային արդարադատությունը գործեր, Ռոբերտ Քոչարյանը կշարունակել մնալ ճաղերի ետևում»։
Սկանդալային ձայնագրության ֆոնին աննկատ է մնացել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի նշանակումը։ Սա «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության մտահոգում է։ Հակոբյանն ասում է, որ նրա հրաժարականի պահանջը առաջ են քաշելու խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։
CivilNet