10.44-ին արձանագրված քվեարկության արդյունքների ամփոփման հաղորդումը տեխնիկական վրիպակի հետևանք է, որը շտկվել է: Շնորհակալ ենք ԿԸՀ—ին արագ արձագանքման համար և ընտրախախտումների քարտեզով հրապարակվող խախտումները մշտադիտարկելու համար:
Իսկ ինչ վերաբերում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ հաղորդումներ և/կամ ահազանգեր ներկայացնելուն, ապա տեղեկացնենք, որ ԸԸՀ—ները չունեն էլեկտրոնային հասցե կամ ֆաքսային կապ, այդ պատճառով այս պահին «Քաղաքացի դիտորդ»-ի կողմից արձանագրված խախտումները հնարավոր չի հասցեագրել և հասանելի դարձնել ԸԸՀ—ներին: Սակայն դրանց առցանց, իրական ժամանակում հետևելու հնարավորությունն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչն իրականացնում է (հիմք` ԿԸՀ հայտարարությունը):
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԿԸՀ—ն պարտավոր է այդ հաղորդումների կապակցությամբ օպերատիվ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ այդ խախտումների մասին հրապարակումներն ըստ ենթակայության հասցեագրել ԸԸՀ—ներին՝ հաշվի առնելով, որ ԿԸՀ—ն ԸԸՀ—ների հետ ունի էլեկտրոնային ներքին կապի համակարգ:
«Քաղաքացի դիտորդ»
#armlocalvote #CitizenObserver
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը վերահսկում է այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները. նախաձեռնության 112 դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Հանրապետության 57 տեղամասերում:

