26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ, ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:
04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող պահանջներ:
Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման:
Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլև միակ հնարավոր ձևաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում և հեղինակություն ունեցող մասնագետներից հավասար և արդար մրցակցության արդյունքում թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների և անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որևէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսևորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբևէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն:
Դատարանների ձևավորման և դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում և պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական և անձնական բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը:
Նկատի ունենալով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով և, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր:
Կարևոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից:
Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն և համապատասխանի անկախության և անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը ևս կարող է իրականացվել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ և այլն) կողմից։:
Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը:
Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին և ձեռնամուխ կլինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա:
Հայտարարությունը ստորագրած փաստաբաններ.
- Մուշեղ Շուշանյան, արտոնագիր 387
- Լուսինե Հակոբյան, արտոնագիր 1203
- Տիգրան Եգորյան արտոնագիր՝ 1187
- Դիանա Գրիգորյան, արտոնագիր՝ 717
- Քրիստինա Բեյբության, արտոնագիր 1849
- Դավիթ Գյուրջյան, արտոնագիր՝ 1897
- Մարգարիտա Գյուլումյան, արտոնագիր‘ 1940
- Անի Գինոսյան, արտոնագիր՝ 1939
- Հրանտ Դավթյան, արտոնագիր՝ 521
- Տիգրան Աբրահամյան, արտոնագիր 1347
- Գարիկ Մալխասյան, արտոնագիր՝ 838
- Կիմա Սարյան, արտոնագիր՝1249
- Արմեն Սողոմոնյան, արտոնագիր՝ 771
- Ալմաստ Սարգսյան, արտոնագիր՝ 2371
- Հրաչ Քոչարյան, արտոնագիր՝ 2027
- Հասմիկ Պետրոսյան, արտոնագիր՝ 2215
- Ծովինար Բալայան, արտոնագիր՝ 1929
- Արամազդ Կիվիրյան, արտոնագիր՝ 800
- Արայիկ Պապիկյան, արտոնագրի՝ 970
- Արմեն Հայրապետյան, արտոնագրի՝ 1787
- Մարատ Կոստանյան, արտոնագիր՝ 552
- Գևորգ Դավթյան, արտոնագիր՝ 520
- Հայկ Սանոյան, արտոնագիր՝ 2047
- Փիրուզա Վարդանյան, արտոնագիր՝ 2128
- Մարո Խաչատուրյան, արտոնագիր՝ 1434
- Երվանդ Վարոսյան, արտոնագիր՝ 776
- Անահիտ Չիլինգարյան, արտոնագիր՝ 1518
- Նաիրա Սահակյան, արտոնագիր՝ 555
- Նինա Կարապետյանց, արտոնագիր՝ 551
- Գոհար Պետրոսյան, արտոնագիր՝ 1838
- Հայարփի Սարգսյան, արտոնագիր՝ 1926
- Մարիամ Քյանդարյան, արտոնագիր՝ 1915
- Վահե Հովսեփյան, արտոնագիր՝ 919
- Նունե Դանիելյան, արտոնագիր` 1847
- Անետա Սարգսյան, արտոնագիր` 1836
- Մոնիկա Մարգարյան, արտոնագիր՝ 841
- Շուշանիկ Թադևոսյան, արտոնագիր՝ 1995
- Արտակ Նավասարդյան, արտոնագիր՝ 2115
- Հենրիկ Մարտիրոսյան, արտոնագիր՝ 2110
- Լուսինե Բակումյան, արտոնագիր՝ 125
- Հովհաննես Չամսարյան, արտոնագիր՝ 1078
- Տանյա Հակոբյան, արտոնագիր` 1722
- Դավիթ Խաչատուրյան, արտոնագիր՝ 2205
- Անահիտ Սաղաթելյան, արտոնագիր՝ 656
- Քրիստինա Գևորկյան, արտոնագիր՝ 1125
- Վահագն Մարտիրոսյան, արտոնագիր՝ 1486
- Լուսինե Մարտիրոսյան, արտոնագիր՝ 579
- Հայկանուշ Պարսամյան, արտոնագիր՝ 1519
- Տիգրան Սարգսյան, արտոնագիր՝ 2004
- Օլգա Սաֆարյան, արտոնագիր՝ 53
- Մերի Գևորգյան, արտոնագիր՝ 894
- Արթուր Այվազյան, արտոնագիր՝ 156
- Վարդան Առաքելյան, արտոնագիր՝ 995
- Հերմինե Միքայելյան, արտոնագիր՝ 1733
- Սեդա Սողոմոնյան, արտոնագիր՝ 2125
- Տաթևիկ Ասատրյան, արտոնագիր՝ 1764
- Զարուհի Թամազյան, արտոնագիր՝ 1424
- Երեմ Սարգսյան, արտոնագիր՝ 1268
- Վարազդատ Ասատրյան, արտոնագիր՝ 1376
- Լուսինե Սահակյան, արտոնագիր՝ 999
- Գեորգի Մելիքյան, արտոնագիր՝ 1798
- Մարգարիտա Պողոսյան, արտոնագիր՝ 1923
- Սերգեյ Գրիգորյան, արտոնագիր՝ 2321
- Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831
- Ռոբերտ Դավթյան, արտոնագիր՝ 1714
- Թեհմինե Հովսեփյան, արտոնագիր՝ 1214
- Արմեն Սարգսյան, արտոնագիր՝ 1130
- Սյուզաննա Մալխասյան, արտոնագիր՝ 746
- Հայկ Սողոմոնյան, արտոնագիր՝ 1538
- Լիպարիտ Սիմոնյան, արտոնագիր՝ 37
- Արմինե Հարությունյան, արտոնագիր՝ 1041
- Զորայր Հարությունյան, արտոնագիր՝ 1981
- Դավիթ Հայրապետյան, արտոնագիր 834
- Նարինե Ռշտունի, արտոնագիր 115
- Արմինե Մկրտչյան, արտոնագիր 128
- Գրիշա Բալասանյան, արտոնագիր 1703
- Մարիամ Մկրտչյան, արտոնագիր 1935
- Հակոբ Սաֆարյան, արտոնագիր 941
- Էդգար Հովհաննիսյան, արտոնագիր 1919
- Հարություն Բաղդասարյան, արտոնագիր 707
- Լարիսա Հայրապետյան, արտոնագիր 2178
- Հերմինե Գյուրջինյան, արտոնագիր 1009
- Ինեսսա Պետրոսյան, արտոնագիր 20
- Արա Զաքարյան, արտոնագիր 314
- Վահե Մակյան, արտոնագիր 2022
- Արտակ Շադյան, արտոնագիր 2193,
- Գայանե Դեմիրչյան, արտոնագիր 1881
- Լուսինե Աբաջյան, արտոնագիր 1636
- Էլզա Զաքարյան, արտոնագիր 1276
- Վահան Հովհաննիսյան 1466
- Հովսեփ Սարգսյան արտոնագիր 2299
- Գայանե Բաբայան, արտոնագիր՝ 2240
- Լարիսա Հայրապետյան, արտոնագիր 2178
- Սոնա Հարությունյան, արտոնագիր՝ 1044
- Աստղիկ Անտոնյան, արտոնագիր՝ 1699
- Արսեն Մանուկյան, արտոնագիր՝ 577
- Էլինա Գյուրջյան, արտոնագիր՝ 1899
- Հեղինե Կիվիրյան, արտոնագիր՝ 928
- Մարիաննա Սարգսյան, արտոնագիր՝ 1159
- Լուիզա Վարդանյան, արտոնագիր՝ 2362
- Նաիրա Հարությունյան, արտոնագիր՝ 562
- Վահե Եփրիկյան, արտոնագիր՝ 2322
- Սյուզաննա Սիմոնյան, սրտոնագիր՝ 1537
- Տիգրան Սիմոնյան, արտոնագիր՝ 2201
- Հրաչյա Մարանգուլյան, արտոնագիր՝ 969
- Արտակ Ավանեսյան, արտոնագիր՝ 1702
- Մհեր Հակոբյան, արտոնագիր՝ 1205
- Կարեն Բաբալյան՝ արտոնագիր՝ 1294
- Զաքար Գրիգորյան, արտոնագիր՝ 1568
- Մհեր Հայրապետյան, արտոնագիր՝ 1263
- Արման Մարտիրոսյան, արտոնագիր՝ 1839
- Արծրուն Բադալյան, արտոնագիր՝ 1978
Հայտարարությանը միացած հասրակական կազմակերպություններ
- Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
- Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
- «Սոցիալական արդարություն» ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- Իջևանի ՔԵԿ
- Կապանի ՔԵԿ
- Արտաշատի ՔԵԿ
- «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», ՀԿ
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
- «Տաթևիկ» ՀԿ
- «Վելես» ՀԿ
- «Շողեր միություն» ՀԿ
- Հրազդան ՔԵԿ
- «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
- «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
- «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
- «Էջմիածին» ՀԿ
- «Իրավունքի ուժ» ՀԿ
- «Քալրֆուլ Հաուս» սոցիալ—մշակութային իրավապաշտպան ՀԿ
- «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- Եղեգնաձորի ՔԵԿ
- «Ազատ լրագրության ֆորում» ՀԿ
- «Ֆեմիդա» ՀԿ
Սույն հայտարարությունը մնում է բաց միանալու համար:

