Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթի հանգուցալուծումը մոտ է

Այսօր՝ ժամը 18։30, ՀՀ փաստաբանների պալատում կշարունակվի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս դրա հոգաբարձուների խորհդրի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ վերջիններս իրենց դիմումով մեղադրում են փաստաբան Տիգրան Եգորյանին իր վստահորդ Արթուր Սարգսյանին՝ Հաց բերող, իբր ոչ պատշաճ իրավաբանական օգնություն մատուցելու համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր և իր փաստաբանի հարաբերություններին և իր պաշտպանությանը վերաբերող ցանկացած հարց համաձայնեցնել իր պաշտպանների հետ։ Հուլիսի 4-ի և հուլիսի 11-ի նիստերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ դիտելով այս տեսանյութերը՝https://www.youtube.com/watch?v=KKxRlPLydvQ և https://www.youtube.com/watch?v=vjT48kH0YPI&t=3387s ։

Exit mobile version