Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

ԻԵՄ-ը դիտարկում է ՓՊ-ի նախագահի ընտրությունները

Մեր կազմակերպության դիտորդները վաղ առավոտից Փաստաբանների պալատում են. նրանք դիտարկում են Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները:

_____

Մեր կազմակերպության դիտորդն այսօր առավոտյան Փաստաբանների պալատի նախագահի ընտրության ժամանակ՝ քվեարկության սենյակում, նկատել է առանց տարբերանշանի անձի տևական ներկայություն։ Դիտորդը փորձել է ճշտել վերջինիս կարգավիճակը․ պարզվել է, որ անձը փաստաբան Վրեժ Խաչիկյանն է, որը բացատրում է իր ընկերներին, թե որ ուղղությամբ մոտենան քվեարկելու։ Խոսակցությունից հետո Խաչիկյանը դուրս է եկել սենյակից, ապա վերադարձել փաստաբանների պալատի աշխատակազմի տարբերանշանով։
Մանրամասները՝ տեսանյութում։

https://web.facebook.com/257458717608803/videos/1596113430409985/

____

Փաստաբանների պալատի նախագահի ընտրության ժամանակ քվեարկության սենյակում միաժամանակ ներկա են փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի 2 վստահված անձինք։

https://web.facebook.com/257458717608803/videos/1596138353740826/

___________

ԻԵՄ-ի դիտորդը քվեարկության սենյակում գտնվող սեղանին նկատել է փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի նախընտրական ծրագիրը և դիմել հաշվիչ հանձնաժողովի նախագահին։ Վերջինս որոշ ժամանակ անց դիմել է հանձնաժողովին՝ հարցնելով, թե որտեղից է հայտնվել ծրագիրն այդտեղ, պատռել է ծրագիրը, ապա դիտորդին ասել է, որ միգուցե հենց վերջինս է բերել այն՝ նկարելու նպատակով, քանի որ վերջինից բացի ոչ ոք չի տեսել այն։ Որոշ ժամանակ անց հանձնաժողովի անդամը դիտորդին ասել է, որ ծրագիրը եղել է ընտրողներից մեկի ձեռքին, ինքը վերցրել է նրանից և դրել իր հետևում գտնվող լուսամուտագոգին, քանի որ ընտրողը չի կարող դրանով գալ ընտրության, իսկ թե ինչպես է այն հայտնվել սեղանին, տեղյակ չէ։

https://web.facebook.com/257458717608803/videos/1596145833740078/

___

ԻԵՄ-ի դիտորդը փորձել է քվեարկության սենյակում գտնվող ՓՊ աշխատակազմի տարբերանշանով անձանցից մեկից ճշտել, թե որ նորմի համաձայն վերջինս իրավունք ունի գտնվել քվեարկության սենյակում։ Նա պատասխանել է, որ չկա նորմ, որը կարգելի իրեն գտնվել սենյակում, ինչի պատճառով էլ ինքն այդտեղ է՝ օգնելու փաստաբաններին ճիշտ հերթով քվեարկելու։ Հետագայում նույն հարցի պատասխանը դիտորդը փորձել է ճշտել նաև հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանից․ վերջինս ասել է, որ աշխատակազմից կարող են ներկա լինել չարգելող նորմի համաձայն։ Ի դեպ, Պողոսյանը հրաժարվել է հարցին պատասխանել տեսախցիկի առջև։

https://web.facebook.com/257458717608803/videos/1596154243739237/

____

ԻԵՄ-ի դիտորդը փորձում է տևական ժամանակ քվեարկության սենյակում գտնվող տարբերանշան չկրող հերթական անձից ճշտել, թե ինչ կարգավիճակով է գտնվում քվեարկության սենյակում։ Պարզվում է, որ անձը փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարն է, որն իր՝ սենյակում գտնվելը փորձում է բացատրել նրանով, որ սպասում է ընտրելու իր հերթին․ միաժամանակ նա ասում է, որ ներսուդուրս է անում, որովհետև այդտեղ է աշխատում։

https://web.facebook.com/257458717608803/videos/1596162863738375/

Exit mobile version