Վճռաբեկ դատարանը բավարարել է Վարդգես Գասպարիի բողոքը

2015 թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո 9/15 տեղամասում դիտորդ եղած Վարդգես Գասպարիին մեղադրանք էր առաջադրվել հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու և քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը խոչընդոտելու համար։

Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը մեղադրանքի որոշումը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ճանաչել Գասպարիի իրավունքների խախտումը, սակայն դատարանը քննության չէր առել բողոքն ըստ էության՝ համարելով այն ժամկետանց։

Վերաքննիչ քրեական դատարանը ևս մերժել էր բողոքը, ինչից հետո Գյուրջյանը  դիմել էր  վճռաբեկ դատարան։ Ապրիլի 12-ին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել  վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու  և  գործն  առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին։