«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «2017 թ․խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում սկսում է ընտրությանը չմասնակցող քաղաքացիների գրանցման գործընթացը՝ նպատակ ունենալով վերահսկել քաղաքացիների փոխարեն կատարվող քվեարկությունները։ Եթե դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ Հայաստանում չեն, եթե Հայաստանում են, սակայն չեք/չեն կարող մասնակցել 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, կամ եթե ընտրողների ցուցակում հայտնաբերել եք մահացած կամ Հայաստանում չգտնվող անձանց, ապա մեր համակարգի միջոցով դուք կարող եք բացահայտել այլոց փոխարեն կատարվող քվեարկությունները: Անհրաժեշտ է կատարել 5 պարզ քայլ․
1. Այցելեք մեր համակարգ՝ հետևելով այս հղմանը՝http://citizenobserver.am/hy/elections/register: ։
2. Որոնման դաշտում պարտադիր գրեք ձեր անունը, ազգանունը և հայրանունը (կարող եք գրել նաև ծննդյան ամսաթիվը), ապա սեղմեք «հաստատել» կոճակը:
3. Նոր էջում ձեր անունը գտնելուց հետո սեղմեք ձեր անվան վրա: 4. Բացվող պատուհանում համապատասխան տարբերակների դիմաց նշեք՝ 2017 թ․ ապրիլի 2-ին լինելու եք Հայաստանում թե ոչ, մասնակցելու եք քվեարկությանը թե ոչ:
5. Ուշադրություն. եթե ցուցակում հայտնաբերել եք մահացած մարդու անուն, ապա ընտրեք «Այս մարդը մահացած է» տարբերակը:
Այս գործողությունների միջոցով դուք կօգնեք մեզ՝ վերահսկելու ընտրության ընթացքը։ Հիշեցնենք, որ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները այժմ հրապարակվելու են։
*** Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ծրագիրը համաֆինանսավորում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը: #Քաղաքացիդիտորդ #CitizenObserver #EU #NED

