«Քաղաքացի դիտորդը» բողոքարկում է ՏԻՄ ընտրությունները

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները 122 տեղամասերում արձանագրել են մոտ 190 ընտրախախտում,  ինչի վերաբերյալ  նախաձեռնության իրավաբանական թիմը ներկայացրել է 116 բողոք` ուղղված 24, 26, 27, 29, 30, 31, 34, 36, 38, 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:

Այժմ նախաձեռնությունը բողոքարկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած  որոշումները` բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոկտեմբերի 10-ին նախաձեռնությունը ներկայացրել է 18 բողոք, 11-ին` 8 բողոք, 12-ին` 8 բողոք, իսկ 13-ին` 16 բողոք: Նախաձեռնությունը շարունակելու է որոշումների բողոքարկումը` դրանց հասանելի դառնալուն պես:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն