Այսօր` ժամը 14:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններին առնչվող գործերից մեկով: 4/01 տեղամասում դիտորդություն իրականացրած Հակոբ Նազարի-Դեխնավին մեղադրվում է 4/01 տեղամասի նախագահ Արմեն Ազոյանի լիազորությունները բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար: Հակոբ Նազարի-Դեխնավին, սակայն, պնդում է, որ նույն Արմեն Ազոյանն է իրեն հարվածել:
Դեխնավին մեղադրվում է տեղամասային հանձնաժողովի նախագահի լիազորությունները խոչընդոտելու մեջ

