«Քաղաքացի դիտորդը» դիտարկում է Գյումրու ավագանու ընտրությունները

Հաշվարկ՝ 36/4 տեղամասում:
https://web.facebook.com/257458717608803/videos/1253041081383890/?t=3
___
Եվս մեկ դեպք, երբ քաղաքացին եկել է քվեարկելու, այնինչ իր փոխարեն արդեն ստորագրել են և քվեարկել: 
#ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ
#armlocalvote #CitizenObserver
https://web.facebook.com/257458717608803/videos/1253020128052652/?t=3
____
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ այսօր Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 34/53 ընտրատեղամասում կտրուկ վատացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացողությունը: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավակցում է Գ.Կոստանյանի ընտանիքին և հարազատներին: Մենք բարձր ենք գնահատում նրա քաղաքացիական գիտակցությունը և ներդրումը ընտրական գործընթացների վերահսկողության գործում:
____
Այսօրվա ընտրություններում կատարված ընտրախախտումներում իրենց բաժինն ունեն ուրիշի փոխարեն քվեարկությունները: 30/21 տեղամասում, օրինակ, ընտրող Թուխիկ Քմոյանը եկել է քվեարկության և տեսել, որ իր փոխարեն ստորագրել է հարևաններից մեկը: 30/41 տեղամասում նմանատիպ մի դեպքի մեկի ժամանակ, երբ քաղաքացի Թումանյան Մանյակը տեսել է, որ իր փոխարեն քվեարկել է հարևանը, պահանջել է, որ ապահովեն իր ընտրելու իրավունքը: Հանձնաժողովը նախ հրաժարվել է կատարել ընտրողի պահանջը, սակայն ԿԸՀ-ից ճշտելուց հետո Մանյակի անունը ներառել են լրացուցիչ ցուցակում և թույլ տվել ընտրել: ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ #armlocalvote #CitizenObserver
____
Գյումրու 34/14 ընտրատեղամասում դիտորդները ընտրողի ձեռքին հայտնաբերել են քվեարկած թերթիկով 2 ծրար, որոնք փորձել է գցել քվեատուփը։ Արձանագրություն չեն կազմել: #ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ #armlocalvote #CitizenObserver
___
34/14 տեղամասի հանձնաժողովի նախագահն ասում է, որ արձանագրել են կասկածելի դեպք. ներկա-բացակա են անում՝ ով եկավ ընտրութան, ով չեկավ:  #ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ #armlocalvote #CitizenObserver
https://web.facebook.com/257458717608803/videos/1252923444728987/?t=20
____
34/8 տեղամասում (Գյումրի) կոտրված է եղել քվեատուփի կապարակնիքը: ԸԸՀ-ից եկել և նորից կնքել են քվեատուփը: #ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ #armlocalvote #CitizenObserver
_____
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին ընթացող ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնութան 230 դիտորդ դիտորդություն է իրականացնում ՀՀ15 համայնքներում՝ ծածկելով Գյումրու և Վանաձորի բոլոր ընտրական տեղամասերը, ինչպես նաև հսկելով ընտրություններն այն համայնքներում, որտեղ կա մեծ մրցակցություն և խախտումների հավանականություն: Ժամը 10:00-ի դրությամբ նախաձեռնության դիտորդները ֆիքսել են 53 խախտում: #ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ։ #armlocalvote #CitizenObserver