ԻԵՄ-ի ձևավորած պաշտպանության խմբի անդամ-փաստաբանները մասնակցել են «Սասնա Ծռերի» անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննությանը

«Սասնա ծռերի» գործով 02.08.2016թ. ժամը 18:00-ից մինչև 03.08.2016թ. 06.00-ն ընկած ժամանակի միջակայքում քննվել են Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գևորգ Իրիցյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Էդգար Սողոմոնյանի, Էդվարդ Գրիգորյանի, Արթուր Սարգսյանի ( հայտնի է որպես հաց բերողը) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին` մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները: Նրանք բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235- րդ հոդվածի 3-րդ մասով:

Դատարանը որոշում է կայացրել բոլորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Նիստերին մասնակցել են պաշտպանության խմբի անդամներ Մուշեղ Շուշանյանը, Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Զաքարյանը և Կարապետ Բադալյանը: Մանրամասների մասին կտեղեկացնենք քիչ ուշ: