Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

ԿԸՀ-ն ստեղծել է ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացը բարդացնելուն միտված անհարկի խոչընդոտներ և խնդիրներ

Արձագանքելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացրած դիմումների ստացման վերաբերյալ ԿԸՀ հայտարարությանը՝ հարկ ենք համարում շեշտել, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունն ամբողջությամբ պետք է միտված լինի իրավունքների արդյունավետ իրացմանը՝ կիրառելով դյուրացված մեխանիզմներ: Մինչդեռ, ԿԸՀն գործնականում ստեղծել է ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացը բարդացնելուն միտված անհարկի խոչընդոտներ և խնդիրներ
Միևնույն ժամանակ, ավելորդ չենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿԸՀն պարտավոր է վերահասցեագրել իրավասու վարչական մարմնին բոլոր այն դիմումները, որոնք համարում է ենթակա այդ մարմնի իրավասությանը
Կոչ ենք անում ԿԸՀին ձեռնպահ մնալձևական վարչարարությունից և դրսևորել ընտրական իրավունքների ապահովման, ընտրախախտումներին հավուր պատշաճ արձագանքման և բովանդակային քննարկման բավարար կամք:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
#ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ
#armlocalvote #CitizenObserver

Exit mobile version