«Սասնա ծռեր» խմբի անդամերի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի հաջորդ շաբաթ: Այս պահին հայտնի է հետևյալը.
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Տիգրան Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Գրիշա Մելիք-Սարգսյանն է:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 11-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Արեգ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Գրիշա Մելիք-Սարգսյանն է:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 11-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարուժան Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Կարինե Ղազարյանն է:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Արայիկ Խանդոյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Ալեքսանդր Ազարյանն է:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16:40, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Ռ. Մխիթարյանն է:
Շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի անդամների կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը

