- 24.06.2016
- Posted by: elauser
- Category: Այլ, Նորություններ
Մեկնաբանություններ չկան

Երեկ` Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արժանացավ «Ազատության պաշտպան» մրցանակին: Մրցանակը ստացան նախաձեռնության դիտորդներ Գոհար Աբրահամյանն ու Մուրադ Վարձելյանը:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի , Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատների կողմից: #Քաղաքացիդիտորդ #CitizenObserver #Ազատությանպաշտպան #FreedomDefender