- 07.06.2016
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
Այսօր` հունիսի 7-ին` ժամը 18:45, ՀՀ փաստաբանների պալատում (ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ, թիվ 12 սենյակ) կքննվի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: ԵՇԴ 0125/01/14 քրեական գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգապահական վարույթ հարուցելու դիմումով դիմել էր փաստաբանների պալատ` համարելով, որ Տիգրան Եգորյանը չի ենթարկվել նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, խոչընդոտել է նիստի բնականոն ընթացքը և անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ: Դատական սանկցիա կիրառելու որոշման մեջ նշված է, որ սանկցիան կիրառվել է Եգորյանի «էս կողմում լսվու՞մ ա, Դուք լսո՞ւմ եք մեզ, Դուք տեսնու՞մ եք մեզ», «ադեկվատ ընկալեք իրականությունը» և մի քանի այլ արտահայտությունների համար:
Տեղեկացնենք, որ փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի դիմումների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատում հարուցվել է 5 կարգապահական գործ
