- 26.05.2016
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
Այսօր՝ ժամը 14:30, ՀՀ վարչական դատարանում նշանակված է դատական նիստ` «Իրավունքի Եվրոպա միավորում հկ-ն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության գործով: Բանն այն է, որ մեր կազմակերպությունըցանկացել է դիտորդություն իրականացնել 2016թ. հունվարի 18-ին, 20-ին, 22-ին, 25-ին, 27-ին և 29-ի ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվելիք մրցույթինկատմամբ, սակայն դատախազությունն ըստ էության մերժել է մեր դիմումը` նշելով, որ մրցույթը կարող են դիտարկել հրավիրված դիտորդներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, և որ ԻԵՄ-ը հրավիրված դիտորդ չէ: Սրան ի պատասխան` ԻԵՄ-ն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազությանը հրավիրել իրեն դիտորդություն իրականացնելու, սակայն դատախազությունից այդպես էլ որևէ արձագանք չի ստացել: Հունվարի 29-ին հկ-ի ներկայացուցիչները գնացել են ՀՀ գլխավոր դատախազություն` մրցույթը դիտարկելու, սակայն նրանց չեն ընդունել: ԻԵՄ-ը հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության դեմ` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ գլխավոր դատախազության գործողությունները/անգործությունը:
