Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Ընտրական հանձնաժողովի նախագահը մեղադրվում է դիտորդ Գոհար Աբրահամյանի լիազորությունները խոչընդոտելու մեջ

Մայիսի 16-ին` ժամը 9:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` Հր. Ներսիսյան 10) նշանակված է դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առնչվող գործով: Հանրաքվեի 4/05 տեղամասի հանձնաժողովի նախագահը մեղադրվում է դիտորդ Գոհար Աբրահամյանի լիազորությունները խոչընդոտելու համար` վերջինիս տեսանկարահանող սարքը խլելով: Սա այն քիչ դեպքերից է, երբ դիտորդը ճանաչվել է տուժող: Տեղեկացնենք, որ այս տեղամասում տեղի էր ունեցել լցոնում, սակայն այդ մասով քրեական գործը կարճվել է և չի հասել դատարան:

Exit mobile version