- 12.03.2016
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
Վ․ Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում
Այսօր` ժամը 16:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125//14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Գասպարին ներկայացել էր առանց պաշտպանների, քանի որ վերջիններս դրան նախորդած դատական նիստին հեռացվել էին վարույթից և ծանուցում չէին ստացել այս նիստի մասին: Դատարանի պահանջով դատարան էր ներկայացել հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը, որը, սակայն, Գասպարիի անհամաձայնության պայմաններում հրաժարվել է ներկայացնել վերջինիս շահերը: Առանց մեղադրյալի և փաստաբանների ներկայության` դատարանը անցել է ապացույցների հետազոտման փուլ
