Այսօր՝ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի կունենա նիստ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով` «Հայ ազգային կոնգրես» կուսակցության դիմում-բողոքի հիման վրա: Դիմում-բողոքում ներառվել են նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների ու լրագրողների հայտնաբերած խախտումները, ուստի մեր դիմումները կքննարկվեն մեկ այլ սուբյեկտի ներկայացրած բողոքով, որը ձևական նկատառումներով չի կարող մերժվել և կդրվի բովանդակային քննարկման: Անհրաժեշտ ու կարևոր է մասնակցել այս նիստին`այն նոր փաստերով լրացնելու և նախորդ փաստերը հաստատելու համար:
______
Այսօր՝ ժամը 11-ին, ԿԸՀ-ում տեղի կունենա նիստ՝ 6-րդ ընտրատարածքային հանձնաժողով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացրած բողոքի հիման վրա: Քանի որ բոլորս շահառու ենք հանրաքվեի ընթացքում հայտնաբերված խախտումների բողոքարկման հարցում, շատ կարևոր է նաև այս նիստին մասնակցելը և լուսաբանելը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովուի նիստ

