Լրագրողներին կոչ ենք անում մասնակցել ԿԸՀ-ի նիստին, որով քննելու են “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության կազմակերպությունների ներկայացրած դիմումները և որը կայանալու է այսօր, 18.00!!!!!
Ս.թ. դեկտեմբերի 11-ին “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնությունը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով է ներկայացրել դիմում մոտ 100-ից ընտրատեղամասերում արձանագրված խախտումների վերաբերյալ, որոնք ներառում են թե օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների մասին դիմումներ և թե դիտորդների իրավունքների խախտումների մասին: Հաշվի առնելով այդ խախտումների, զանգվածային, փոխկապակցված և համակարգային բնույթը դիմումատուներս միջնորդել ենք Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին չամփոփել հանրաքվեի արդյունքներն օրենքով սահմանված ժամկետում, որն է 13.12.2015թ., այլ կատարել դիմումում նշված խախտումների օբյեկտիվ քննություն` բացահայտելու հանրաքվեի իրական պատկերը:
Սրանք այն բոլոր տեսամասերն են, որոնց վերաբերյալ դիմում ներկայացվել է ամսի 11-ի դրությամբ: Խախտումների մասին դիմումների ներկայացումը շարունակվում է:
Լրագրողներին կոչ ենք անում մասնակցել ԿԸՀ-ի նիստին

