«Հանրային վերահսկողություն պետական պաշտոնյաների նկատմամբ» ծրագրի շրջանակներում «Իրավունքի Եվրոպա միավորումը» ՀՀ տարբեր պետական մարմինների դեմ ներկայացրել է վարչական հայցեր, իսկ «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի ներքո վարվող վարչական գործերով ԻԵՄ-ը պաշտպանում է անձի հավաքների ազատության իրավունքը: Ստորև ներկայացնում ենք այս երկու ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև` մամուլի ազատության գործերով դատական նիստերի ժամանակացույցը՝ ս.թ. նոյեմբերի 23-27-ի համար:
27.11.2015թ. ժ.10:00, ԻԵՄ-ն ընդդեմ Գլխավոր դատախազության, թիվ ՎԴ/1276/05/15 վարչական գործ, դատավոր՝ Ա.Դիլանյան
27.11.2015թ. ժ.14:30, ԻԵՄ-ն ընդդեմ Արդարադատության նախարարության, թիվ ՎԴ/1170/05/15 վարչական գործ, դատավոր՝ Ա.Հարությունյան, նիստերի դահլիճ 104
27.11.2015թ. ժ.16:00, ԻԵՄ-ն ընդդեմ Արդարադատության նախարարություն, թիվ ՎԴ/0867/05/15 վարչական գործ, դատավոր՝ Ա.Հարությունյան, նիստերի դահլիճ 104
Ձեր մասնկացությունը դատական նիստերին ոչ միայն կքաջալերի պետական պաշտոնյաների նկատմամբ վերահսկողությունը ստանձնած և անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանող իրավաբաններին, այլև դատավորներին կստիպի զգաստանալ՝ լրացուցիչ անգամ հիշեցնելով, թե իրականում ում առջև վերջիններս պետք է լինեն հաշվետու:

