- 26.06.2015
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
Հարգելի՛ քաղաքացիներ,
Ոստիկանների՝ հունիսի 23-ի ապօրինի գործողությունների արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցները ստացել են տարբեր բնույթի և աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու նպատակով կոչ ենք անում մարմնական վնասվածքներ ստացածբոլոր անձանց դիմել ՀՀ գլխավոր դատախազություն կամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ստանալ դատաբժշկի ուղեգիր՝ վնասվածքները պատշաճ կերպով արձանագրելու համար: Սույն գործողությունը պետք է արվի հնարավորինս սեղմ ժամկետում, քանի դեռ վնասվածքներն առկա են:
Հորդորում ենք չթերագնահատել պայքարի նաև այս գործիքը և կարևոր ուղղությունը, որը թեկուզ ոչ անմիջապես, սակայն անպայման արդյունք է տալու ապագայում:
Միացե՛ք նաև ԻԵՄ-ի «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի ֆեյսբուքյան էջերին և ներբեռնե՛ք դիմումի ձևերը՝
