Հայաստանում քաղծառայողի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքների մեծ պաշար: ՙԻրավունքի Եվրոպա՚ միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը վերջին մրցույթի դիտորդներից է եղել, սակայն դժվարացել է մրցույթը թափանցիկ ու բաց համարել: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով էլ Հայաստանում որեվէ պաշտոնի հավակնելու համար գիտելիքից վեր մեկ ուրիշ սկզբունք էլ կա:
