- 13.01.2015
- Posted by: elauser
- Category: Այլ, Նորություններ
«Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին»,- ասվում է Սերժի հրամանագրում: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հրամանագրի օրը, կարծում ենք, հատուկ է ընտրված. բոլորը շոկի մեջ են Գյումրու ողբերգությունից:
Իսկ հիմա հերթով. դեռևս դեկտեմբերի 25-ին «Հետք»-ը հանրությանը տեղեկացրել էր, որ «Պաշտոնական Ստրասբուրգը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրված թեկնածուների ցանկը»: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ պաշտոնապես թեկնածուներին տեղեկացրել է, որ Ստրասբուգում նրանց հետ հարցազրույցը նշանակված է 2015 թ. հունվարի 16-ին:
Թեկնածուներին հարցազրույցի հրավիրելը նշանակում է, որ եվրոպական կառույցները Հայաստանում դատավորների ընտրության մրցույթը համարել են ԵԽԽՎ-ի ընդունած չափորոշիչներին համապատասխանող, հակառակ դեպքում` կմերժեին առաջադրված թեկնածուներին եւ կհրահանգեին նոր մրցույթ կազմակերպել:” Դրա հաջորդ օրն ԱԳՆ-ից Տիգրան Բալայանն «Իրավաբան»-ին հայտնել էր, որ դա ընթացակարգի մի մասն է և որ արտառոց ոչինչ չկա: Իսկ թեկնածու Արա Ղազարյանը տեղեկացրել, որ իրեն ԱԳՆ-ից նամակ է եկել, որի համաձայն ինքը հունվարի 16-ին հրավիրված է հարցազրույցի Ստրասբուրգում: Երեկ արդեն ԱԳՆ-ն լուր է տարածել, որ հարցազրույցը հետաձգվել է, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը «Առաջին լրատվականին» տեղեկացրել, որ հետաձգումը պայմանավորված է ԵԽԽՎ-ի աշխատանքայինգրաֆիկով:
Իրականությունն այն է, որ ի պատասխան Իրավունքի Եվրոպայի հունվարի 9-ի գրության ուղղված ԵԽԽՎ-ի իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեին` հենց նույն օրը ստացել ենք պատասխան այն մասին, որ, ՈՒՇԱԴԻՐ, ՑՈՒՑԱԿԸ ԵԽԽՎ-ԻՆ ՉԻ ՈՒՂԱՐԿՎԵԼ: Տվյալ պաշտոնատար անձի պաշտոնը հաշվի առնելով` կասկածի տակ չեմ դնում այդ տեղեկատվության իսկությունը: Այսպիսով` հիմա հաստատապես կարելի է պնդել, որ ցուցակը բացասական կարծիքի է արժանացել ԵԽԽՎ-ի` դատավորների ընտրության խորհրդատվական մարմնի կողմից /որը նախնական փուլն է և որի հետ բանակցությունները կոնֆիդենցիալ են/, ինչից հետո ԱԳՆ-ն պաշտոնապես ցուցակը չի ուղարկել ԵԽԽՎ-ին, սակայն սկսել է լուրեր տարածել այն մասին, թե ցուցակն ուղարկված է և հարցազրույցներ են նշանակված թեկնածուների հետ` ապակողմնորոշելով հանրությանը ու փորձելով ձևավորել կարծիք, թե ցուցակը դրական է գնահատվել: Մնում է հասկանալ, թե էս շղթայում ովքեր են համագործակցել մեր իշխանության հետ էս ՄԵԾ ՍՈՒՏՆ ԵՓԵԼՈՒ ՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ:
Իսկ ԻԵՄ-ը շնորհավորում է իր դիտորդներին և բոլոր այն կազմակերություններին, փաստաբաններին, հասարակական գործիչներին և անհատներին, ովքեր մեզ հետ միասին պայքարեցին ՄԻԵԴ-ում անկախ և կոմպետենտ դատավոր ունենալու համար: Ուրախալի է, որ ԵԽԽՎ-ի խորհրդատվական մարմինը կիսում է մեր խոնարհ «կողմնակալ» կարծիքը:
