Ջատագովում

Ջատագովությունը` քաղաքական որոշումների և քաղաքականության վրա ազդելու նպատակով մարդկանց կազմակերպելը ԻԵՄ-ի գոյության ամբողջ ընթացքում եղել է կազմակերպության  ուշադրության կենտրոնում։

ԻԵՄ-ը հաջողությամբ ներգրավվել է մեդիա ջատագովության մեջ, որպեսզի կարևոր իրադարձությունների ժամանակ կարողանա ազդել որոշում կայացնողների վրա։ Որպես մի շարք ոլորտների փորձագետ՝ ԻԵՄ-ի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները և պետական պաշտոնյաներին պարզաբանել այս կամ այն ոլորտի խնդիրները։ ԻԵՄ-ը կարողացել է նաև մի շարք կարևոր հարցերի շուրջ համախմբել քաղաքացիական հասարակությանը։

2012թ. ԻԵՄ-ը հաջողությամբ համախմբել է  քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների՝ ընտրական օրենսդրությունն արմատապես փոխելու անհրաժեշտության շուրջ։

Երկրորդ, տարբեր առիթներով ԻԵՄ-ը հաջողությամբ իրականացնել, քաղաքացիական հնրության տարբեր գործիչների պարբերական համախմբումն էր հանրային պաշտոնների նշանակման համար արդար և թափանցիկ մրցույթներ իրականացնելու պահանջի շուրջ։

2014-ին ԻԵՄ-ն առաջիններից էր, որը զբաղվեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի արդար և թափանցիկ կազմակերպելու ջատագովությամբ։

Շնորհիվ ԻԵՄ-ի, առաջին մրցույթը, որն իրականացվել էր պրոցեդուրալ/գործընթացային բացթողումներով, չեղարկվեց, և ՀՀ նախագահը ստիպված եղավ հայտարարել երկրորդ մրցույթի անցկացման անհրաժեշտության մասին։

Այս շարունակական ջանքերի շնորհիվ ԻԵՄ-ը կարողացավ հասնել նրան, որ համապատասխան որակավարում չունեցող  մեկ թեկնածուն չներառվեց մրցույթում հաղթող ճանաչված այն երեք թեկնածուների ցուցակ, որը հետագա ընտրության համար ներկայացվեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին։

2015-ին ԻԵՄ-ը միացավ մի շարք այլ հեղինակավոր հասարակական կազմակերպություններ և պայքարեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների դեմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոփոխությունները նախաձեռնվել էին միայն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար՝ հնարավոր դարձնելով նրա պաշտոնավարումը սահմանադրությամբ սահմանված նախագահական ժամկետի ավարտից հետո։

Սկսած 2012թ. ԻԵՄ-ը շարունակական պայքարել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստարագրած ցուցակների հրապարակման, ինչպես նաև ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի վերաբերյալ մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար։ Տևական պայքարի արդյունքում՝ 2016-ին ԻԵՄ-ի ջատագովության և փորձագիտական ակտիվ ներգրավվածության շնորհիվ այս և այլ փոփոխությունները դարձան հնարավոր։

2018-ին ԻԵՄ-ը հաջողությամբ համախմբեց մի խումբ գործող փաստաբանների և հասարակական կազմակերպությունների, որոնք պահանջում էին, որ ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար ՀՀ նախագահի կողմից առաջադրվող թեկնածուն ընտրվի բաց, թափանցիկ և մրցակցայի գործընթացի միջոցով։

Այս ոլորտում ԻԵՄ-ը հաջողությամբ համագործակցել է խորհրդարանական մի քանի խմբակցությունների հետ, ինչի արդյունքում կանխվել է համապատասխան որակավարում չունեցող  երկու թեկնածուների՝ որպես ՍԴ դատավորի ընտրությունը։