Նորություններ եւ հայտարարություններ

  • Սահմանադրությունը պետք է մեկնաբանվի Սահմանադրի կամքին համահունչ

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Դ Ա Տ Ա Վ Ո Ր Հայաստանի Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին  Սահմանադրական դատարանի անդամներ՝ տկն. Ա. Գյուլումյանին տկն. Ա. Պետրոսյանին պրն. Հ. Նազարյանին պրն. Ֆ. Թոխյանին պրն. Ա. Խաչատրյանին պրն. Հ. Թովմասյանին պրն. Ա. Թունյանին  Սահմանադրական դատարանի դատավոր՝ պրն. Ա. Դիլանյանին           26 հունիսի, 2019թ. N __________           Մեծարգո տիկնայք եւ պարոնայք Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական

    29.06.2019
  • Լուսինե Հակոբյանն ընտրվեց ԱլԳ ՔՀՖ ԱՊ-ի համակարգող

    Սույն թվականի հունիսի 7-ին մեր կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ընտրվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգայի պլատֆորմի համակարգող` այդ պաշտոնում փոխարինելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին: Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը (հետայսու` նաև ԱլԳ ՔՀՖ) նպատակ ունի հզորացնելու քաղհասարակությունը Արևելյան գործընկեր պետություններում, ինչպես նաև ամրապնդելու համագործակցությունը և փորձի փոխանակումը գործընկեր և ԵՄ անդամ պետությունների քաղհասարակության կազմակերպությունների միջև: ԱլԳ ՔՀՖ-ի առաքելությունն է մեծացնել քաղհասարակության փորձագիտական ակտիվ ներուժի ներգրավումը Արևելյան գործընկերության ոլորտում, ինչպես նաև ԵՄ-ի արտաքին

    11.06.2019
  • Դատական իշխանության ռեֆորմը պետք է իրականացվի անհապաղ․Տիգրան Եգորյան

    Հարցազրույց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ․   – Ի՞նչ եք կարծում, Հայաստանի դատական համակարգն ունի՞ ռադիկալ տրանսֆորմացիայի կարիք։  – Դատական համակարգն ունի ոչ միայն տրանսֆորմացիայի, այլ նաեւ հիմնովին նորացման կարիք: Այդ հարցն օրհասական է դարձել դեռեւս տարիներ առաջ: Այս դատական համակարգն ապացուցել է իր գործունեությամբ, որ պատրաստ է անվերապահորեն սպասարկել քաղաքական եւ կոռուպցիոն նկատառումներ եւ ի վիճակի չէ կատարելու իր սահմանադրական առաքելությունը` ապահովելու ու պաշտպանելու  մարդկանց անհատական իրավունքները: Սա խոսում է

    23.05.2019