-
ՉԱՐՉՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ
06.07.2021 -
Զավեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ
28.03.2019 -
Մեկնարկում է Ելենա Օվսյաննիկովայի գործով դատական քննությունը
Այսօր, ժամը 14:30-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Հ. Շահնազարյանի նախագահությամբ, 6-րդ նիստերի դահլիճ) տեղի կունենա Ելենա Օվսյաննիկովայի գործով առաջին դատական նիստը: Օվսյաննիկովան իր վերաբերյալ տարածված զրպարտությունները հերքելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի դեմ ՝ պահանջելով իր պատիվն, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000 միլիոն դրամի չափով: Հունիսի 24-ին, Օվսյաննիկովան մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
15.10.2018 -
ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդի իշխանության իրականացման և Ազգային ժողովի արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտության և եղանակի մասին
2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո թե՛ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, թե՛ այլ անկախ դիտորդական առաքելություններ հայտարարեցին, որ Ազգային ժողովը չի ձևավորվել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ և որ այն չի կարող համարվել լեգիտիմ: 2018 թ. ապրիլին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը հաստատեց այդ իրողությունը: Համաժողովրդական շարժման արդյունքում Ժողովրդի կամքի թելադրանքով Ազգային ժողովը 2018թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Ներկայումս Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործադիր իշխանության թևում քաղաքական մի շարք պաշտոններում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում գործադիր
29.09.2018 -
Հայտարարություն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ
Այսօր Ազգային ժողովը, համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ կետի, պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է դեռևս հունիսի 5-ից, երբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Հուլիսի 12-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հերթական ընտրություն: Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով: Հատկանշական է, որ այդ ընտրությունից մոտ մեկ ամիս առաջ, հունիսի 7-ին ԲԴԽ—ի կողմից Վճռաբեկ դատարանի
11.09.2018 -
Ի պատասխան ԿԸՀ-ի արձագանքի
10.44-ին արձանագրված քվեարկության արդյունքների ամփոփման հաղորդումը տեխնիկական վրիպակի հետևանք է, որը շտկվել է: Շնորհակալ ենք ԿԸՀ—ին արագ արձագանքման համար և ընտրախախտումների քարտեզով հրապարակվող խախտումները մշտադիտարկելու համար: Իսկ ինչ վերաբերում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ հաղորդումներ և/կամ ահազանգեր ներկայացնելուն, ապա տեղեկացնենք, որ ԸԸՀ—ները չունեն էլեկտրոնային հասցե կամ ֆաքսային կապ, այդ պատճառով այս պահին «Քաղաքացի դիտորդ»-ի կողմից արձանագրված խախտումները հնարավոր չի հասցեագրել և հասանելի դարձնել ԸԸՀ—ներին: Սակայն դրանց առցանց, իրական ժամանակում հետևելու հնարավորությունն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչն
09.09.2018 -
Միասին պաշտպանենք մեր խախտված իրավունքները
16.05.2018 -
«Սասնա Ծռեր» խմբի հետ բանակցությունների անհրաժեշտության և խմբի անդամներին ու նրանց հետ գտնվող ոստիկաններին սննդով և ջրով ապահովելու վերաբերյալ
«Սասնա Ծռեր» խմբի հետ բանակցությունների անհրաժեշտության և խմբի անդամներին ու նրանց հետ գտնվող ոստիկաններին սննդով և ջրով ապահովելու վերաբերյալ Ս.թ. հուլիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նույն օրը մի խումբ անձինք գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, ինչի արդյունքում պատանդ են վերցրել մի քանի ոստիկանի: Խումբը, որն իրեն կոչում է «Սասնա Ծռեր», առաջ է քաշել որոշ պահանջներ, որոնց թվին են պատկանում ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ
20.04.2018 -
Դիտորդների և լրատվամիջոցների 2015թ. փետրվարի 25-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթերը դիտարկելու արգելքի վերաբերյալ
Ս.թ. փետրվարի 17-ին ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը: 2015թ. փետրվարի 16-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն (այսուհետ` ԻԵՄ) գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն (այսուհետ` նախարարություն), որը պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման համար՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալու
25.02.2018 -
Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմել են ՄԻԵԴ
Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմել են ՄԻԵԴ՝ անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով 2016 թ․ օգոստոսի 2-ին ձերբակալված Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դեկտեմբերի 17-ին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։ Մինչև կալանավորվելն Արթուր Սարգսյանն ուներ «Բեխտերևի» հիվանդություն, որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ
19.12.2017 -
Հայաստան. հասարակական հնչեղություն ունեցող դատական գործերում ներգրավված փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ
Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի (Եվրոպայում, նախկին Սովետական միության երկրներում և Հյուսիսային Ամերիկայում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ցանց) անդամ հանդիսացող ներքոստորագրյալ կազմակերպություններս, լրջորեն մտահոգված ենք Հայաստանում հասարակական լայն հնչեղություն ունեցող դատական գործերով զբաղվող անկախ փաստաբանների նկատմամբ պետական մարմինների կողմից իրականացվող ոտնձգությունների և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ: Կոչ ենք անում երկրի իշխանություններինվերջ տալ այս արատավոր գործընթացին և ապահովել բոլոր փաստաբանների անխոչընդոտ աշխատանքը: . Ճնշումների են ենթարկվում, մասնավորապես, այն փաստաբանները, որոնք պաշտպանում են 2016թ. հուլիսյան դեպքերում
11.08.2017 -
Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը
Ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախևանկողմնակալդիտորդներըվաղառավոտիցդիտորդականառաքելությունենիրականացրել 1521 ընտրատեղամասերում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն ընտրության օրնարձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի2131խախտում, որոնցից 1243-ի վերաբերյալ նախնական ճշտումներ են արվել, որոնք ստացվել են 544 ընտրատեղամասից: Նախնական ճշտումներ արված խախտումների թիվը կազմում է ընդհանուր արձանագրված խախտումների 58.3%-ը, մնացած 41.7%-ը ստուգման փուլում է: Նախնականճշտումներարված1243խախտումներից՝ 287-ը ընդհանուրբնույթիեն, որից120-ը (42%)՝սարքիտեխնիկականխափանմանվերաբերյալեն, իսկ 72-ը (25%)՝ մարդկանց և մեքենաներիկուտակումների: 186-ըքվեարկությաննախապատրաստման և ընտրատեղամասերիբացմանփուլումենարձանագրվել, որից 97-ը (52%) քվեասենյակիկահավորանքիվերաբերյալ է, 33-ը (18%)՝տեղամասայինհանձնաժողովիաշխատակարգի: 640-ըքվեարկությանընթացքումենարձանագրվել,
03.04.2017 -
Գրանցող սարքավորումների խափանման 98 դեպք
Քվեարկության առաջին 4 ժամում արձանագրվել է ընտրողների գրանցող սարքավորումների խափանման 98 դեպք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում: Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները. 98 գրանցող սարքի խափանում 77 բաց քվեարկություն 38 ընտրողի կողմից
02.04.2017 -
«Քաղաքացի դիտորդը» բարեփոխում չի արձանագրել
«Քաղաքացի դիտորդը» բարեփոխում չի արձանագրել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթ 1918խախտում, որոնք ստուգման փուլում են: Ընդհանուր խախտումներ օրվա ընթացքում (07:00-20:00) Խախտումների ընդհանուր թիվը՝ 471 47 դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում, 184 տեխնիկական սարքի խափանում, 88 կողմնակի անձանց ներկայություն, 16 ճնշում և բռնություն, 136 մարդկանց կամ մեքենաների կուտակումներ: Նախապատրաստում (ժամը 07:00 – 08:00) Խախտումների ընդհանուր թիվը՝ 300 49 տեղամասային հանձնաժողովի
02.04.2017 -
Մեր դիտորդները պաշտպանելու են ընտրողների քվեները ընտրատեղամասերի 75%-ում
Մարտ 31, 2017 – «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընտրությունների օրը շուրջ 3400 դիտորդներ է ունենալու ավելի քան 1500 ընտրատեղամասերում: Բոլոր դիտորդները հատուկ վերապատրաստում են անցել և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ: Դիտորդները գրանցված ընտրախախտումները արձանագրելու են ընտրատեղամասերի գրանցամատյաններում և հաղորդելու են հատուկ համակարգի միջոցով, որն արտացոլվելու է ընտրախախտումների քարտեզում: «Մենք կոչ ենք անում քաղաքացիներին օգտվել իրենց ընտրելու իրավունքից այս կարևորագույն ընտրություններում: Մեր դիտորդները պաշտպանելու
31.03.2017 -
ՀՀ քաղհասարակության կոչը սփյուռքին
03.03.2017 -
«ՈՒտոպիանան ընդդեմ ոստիկանության»
Այսօր՝ ժամը 16։00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի #ԷլեկտրիկԵրևան-ի օրերին լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը վերաբերող դատական գործի քննությունը: Դեպքից միայն մեկ տարի անց մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ՝ Կոնստան Բուդաղյանին, Տաճատ Նորատուկյանին և ԱրթուրԱյվազյանին մի շարք լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, իսկ Փերիխանյանին՝ նաև «Ուտոպիանա» մշակութային հկ-ի և «Ազատություն» ռադիոկայանի գույքը վնասելու համար: Դատարանում լրագրողների ցուցմունքից պարզ է
20.01.2017 -
Քննվում է Վարդան Գերավետյանի բողոքը կալանքի երկարաձգման միջնորդությունը բավարարելու՝ դատարանի որոշման դեմ
Այսօր` ժամը 16:00, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զ. Նախշքարյանի նախագահությամբ կքննվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի կալանքի երկարացման միջնորդությունը` ներկայացված նախաքննական մարմնի կողմից: Վարդան Գերավետյանի պաշտպանն է փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
25.11.2016 -
Քննվում է Գագիկ Եղիազարյանի բողոքը կալանքի երկարաձգման միջնորդությունը բավարարելու՝ դատարանի որոշման դեմ
Այսօր` ժամը 12:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Մկրտչյանի նախագահությամբ կքննվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքի երկարացման միջնորդությունը` ներկայացված նախաքննական մարմնի կողմից: Գագիկ Եղիազարյանի պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը:
16.11.2016 -
Դեխնավին մեղադրվում է տեղամասային հանձնաժողովի նախագահի լիազորությունները խոչընդոտելու մեջ
Այսօր` ժամը 14:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններին առնչվող գործերից մեկով: 4/01 տեղամասում դիտորդություն իրականացրած Հակոբ Նազարի-Դեխնավին մեղադրվում է 4/01 տեղամասի նախագահ Արմեն Ազոյանի լիազորությունները բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար: Հակոբ Նազարի-Դեխնավին, սակայն, պնդում է, որ նույն Արմեն Ազոյանն է իրեն հարվածել:
06.10.2016 -
Քննվում են «Սասնա Ծռեր» խմբի անդամների կալանքի երկարաձգման միջնորդություն
«Սասնա ծռեր» խմբի մի շարք անդամների նկատմամբ նախաքննությունն իրականացնող մարմինը ներկայացրել է կալանքը երկարաձգելու միջնորդություններ, որոնք այս շաբաթ կքննվեն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:Ստորև` ժամանակացույցը. Արամ Հակոբյան- սեպտեմբերի 22, ժամը 11:30 Վարուժան Ավետիսյան- սեպտեմբերի 22, ժամը 17:00 Գառնիկ Հովակիմյան-սեպտեմբերի 23, ժամը 12:30 Արեգ Կյուրեղյան-սեպտեմբերի 24, ժամը 12:00 Էդգար Սողոմոնյան-սեպտեմբերի 24, ժամը 14:30 Արթուր Սարգսյան-սեպտեմբերի 24, ժամը 15:30 Սերգեյ Կյուրեղյան- սեպտեմբերի 24, ժամը 16:00 Վարդան Գերավետյան-սեպտեմբերի 24, ժամը 16:00
20.09.2016 -
ԿԸՀ-ն ստեղծել է ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացը բարդացնելուն միտված անհարկի խոչընդոտներ և խնդիրներ
Արձագանքելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացրած դիմումների ստացման վերաբերյալ ԿԸՀ հայտարարությանը՝ հարկ ենք համարում շեշտել, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունն ամբողջությամբ պետք է միտված լինի իրավունքների արդյունավետ իրացմանը՝ կիրառելով դյուրացված մեխանիզմներ: Մինչդեռ, ԿԸՀ—ն գործնականում ստեղծել է ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացը բարդացնելուն միտված անհարկի խոչընդոտներ և խնդիրներ: Միևնույն ժամանակ, ավելորդ չենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿԸՀ—ն պարտավոր է վերահասցեագրել իրավասու վարչական մարմնին բոլոր այն դիմումները, որոնք համարում է ենթակա
19.09.2016 -
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հորդորում է ԿԸՀ-ին
Քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդների կողմից օրվա ընթացքում ստացվել են մի շարք ահազանգեր ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին: Ընտրողները քվեարկություն կատարելու համար տեղամաս գալով բացահայտում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է: Տեղամասային հանձնաժողովները նրանց առաջարկում են ստորագրել իբր իրենց փոխարեն քվեարկած (ստորագրած) անձանց անվան դիմաց և քվեարկություն կատարել: Ըստ ՏԸՀ—ների` այս խորհրդատվությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` քաղաքացուն ընտրական իրավունքից չզրկելու պատճառաբանությամբ: Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը մտահոգիչ է համարում Ընտրական օրենսգրքին հակասող և առերևույթ քրեական օրենսգրքով
18.09.2016 -
Անհրաժեշտ է ստեղծել երաշխիքներ ազատ և արդար ընտրությունների համար
Քաղաքացիական հասարակության բազմաթիվ կառույցներ, դիտորդական առաքելություններ և ընտրություններին մասնակցող կուսակցություններ տարիներ շարունակ բարձրաձայնել են, և կա ձևավորված հասարակական կարծիք, որ Հայաստանից բացակայող քաղաքացիների քվեները օգտագործվում են ընտրությունները կեղծելու նպատակով և որ արդար ընտրական համակարգի և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում քվեարկողների կողմից ստորագրած ցուցակների հրապարակումը հայաստանյան պայմաններում չունի այլընտրանք: 2016թ. սեպտեմբերի 10-ին ԱԺ հինգ խմբակցությունների կողմից նախաստորագրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը, որն ամրագրում է
13.09.2016 -
Շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի անդամների կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը
«Սասնա ծռեր» խմբի անդամերի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի հաջորդ շաբաթ: Այս պահին հայտնի է հետևյալը. Օգոստոսի 22-ին՝ ժամը 10-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Տիգրան Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Գրիշա Մելիք-Սարգսյանն է: Օգոստոսի 22-ին՝ ժամը 11-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Արեգ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Գրիշա Մելիք-Սարգսյանն է: Օգոստոսի 22-ին՝ ժամը 11-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Վարուժան Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը Կարինե Ղազարյանն է: Օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ին,
20.08.2016 -
Բողոքարկվում է Հանրաքվեի քրեական գործերից մեկը կարճելու մասին որոշումը
Այսօր` ժամը 17:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ, որը վերաբերում է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: 4/12 տեղամասում տեղի է ունեցել հարյուրից ավելի քվեաթերթիկների լցոնում, ինչը բացահայտվել է ընտրական փաստաթղթերի պարկի և փաստաթղթերի զննությամբ ի հայտ եկած անհերքելի փաստերի շնորհիվ: Ի դեպ, դեպքերի մեծամասնությունում ընտրական փաստաթղթերի պարկը զննելու միջնորդությունները մերժվել են` հավանաբար նման բացահայտումներից խուսափելու պատճառով: Տեղեկացնենք, որ քրեական գործն այնուամենայնիվ կարճվել է` փաստական հանգամանքների խեղաթյուրման
28.06.2016 -
Հակոբ Նազարի-Դեխնավի գործի քննությունը շարունակվում է
Այսօր` հունիսի 21-ին` ժամը 16:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններին առնչվող գործերից մեկով: Այս դատական գործով քաղաքացի, 4/01 տեղամասում դիտորդություն իրականացրած Հակոբ Նազարի-Դեխնավին մեղադրվում է 4/01 տեղամասի նախագահ Արմեն Ազոյանի լիազորությունները բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար: Հակոբ Նազարի-Դեխնավին, սակայն, պնդում է, որ նույն Արմեն Ազոյանն է իրեն հարվածել: Հակոբ Նազարի-Դեխնավիի շահերը ներկայացնում է փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
21.06.2016 -
Հասարակական կազմակերպությունները՝ 4+4+4 ֆորմատով բանակցությունների վերսկսման վերաբերյալ
Նոր ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով բանակցությունների վերսկսման նպատակով իշխանության կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ հասարակական կազմակերպությունները այսօր` ԱԺ-ում` ժամը 19:00-ին կներկայացնեն իրենց դիրքորոշումը:
15.06.2016 -
«Իրավունքի Եվրոպա միավորումը» բողոքարկում է Սահմանադրական հանրաքվեի շրջանակներում հարուցված քրեական գործի կարճման որոշումը
Հարգելի’ լրագրողներ և լրատվամիջոցներ, այսօր` հունիսի 10-ին` ժամը 17:30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ, որը վերաբերում է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: 4/12 տեղամասում տեղի է ունեցել հարյուրից ավելի քվեաթերթիկների լցոնում, ինչը բացահայտվել է ընտրական փաստաթղթերի պարկի և փաստաթղթերի զննությամբ ի հայտ եկած անհերքելի փաստերի շնորհիվ: Ի դեպ, դեպքերի մեծամասնությունում ընտրական փաստաթղթերի պարկը զննելու միջնորդությունները մերժվել են` հավանաբար նման բացահայտումներից խուսափելու պատճառով: Տեղեկացնենք, որ քրեական գործն
10.06.2016 -
Կարգապահական վարույթ փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ Վ․ Գասպարիի գործով
Այսօր` հունիսի 7-ին` ժամը 18:45, ՀՀ փաստաբանների պալատում (ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ, թիվ 12 սենյակ) կքննվի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: ԵՇԴ 0125/01/14 քրեական գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգապահական վարույթ հարուցելու դիմումով դիմել էր փաստաբանների պալատ` համարելով, որ Տիգրան Եգորյանը չի ենթարկվել նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, խոչընդոտել է նիստի բնականոն ընթացքը և անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ: Դատական սանկցիա կիրառելու որոշման մեջ նշված է, որ սանկցիան կիրառվել է Եգորյանի «էս
07.06.2016 -
Տեղամասային հանձնաժողովի նախագահը մեղադրվում է քվեատուփը լցոնելու մեջ
Այսօր, հունիսի 6-ին, ժամը 16:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 4/20 տեղամասում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Տեղամասում տեղի է ունեցել լցոնում. քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է, որ հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը լցոնել է 500 քվեաթերթիկ: Նախաքննության մարմնին ներկայացվել է միջնորդություն` հանձնաժողովի ՀԱԿ անդամ Ալիտա Սարդարյանին և ՀԱԿ վստահված անձ Անի Թովմասյանին, ինչպես նաև ՀԱԿ կուսակցությանը տուժող ներգրավելու մասին: Նախաքննության մարմինը, սակայն,
06.06.2016 -
ԻԵՄ-ն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության
Այսօր՝ ժամը 14:30, ՀՀ վարչական դատարանում նշանակված է դատական նիստ` «Իրավունքի Եվրոպա միավորում հկ-ն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության գործով: Բանն այն է, որ մեր կազմակերպությունըցանկացել է դիտորդություն իրականացնել 2016թ. հունվարի 18-ին, 20-ին, 22-ին, 25-ին, 27-ին և 29-ի ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվելիք մրցույթինկատմամբ, սակայն դատախազությունն ըստ էության մերժել է մեր դիմումը` նշելով, որ մրցույթը կարող են դիտարկել հրավիրված դիտորդներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, և որ ԻԵՄ-ը հրավիրված դիտորդ չէ: Սրան ի պատասխան`
26.05.2016 -
Խախտվել է Արմեն Աբրոյանի հավաքների ազատության իրավունքը
Վաղը` մայիսի 24-ին` ժամը 15:30, ՀՀ վարչական դատարանում նշանակված է դատական նիստ` 2014 թ. հունիսի 23-ին Սարյան 22ա հասցեում` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հարող տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Արմեն Աբրոյանի գործով: Ակցիայի ընթացքում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` Արմեն Աբրոյանը, բերման են ենթարկվել ոստիկանություն: Հետագայում` արդեն հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել Արմեն Աբրոյանի դեմ` վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ի պատասխան այս հայցի` Արմեն Աբրոյանի ներկայացուցիչներ Սերգեյ
23.05.2016 -
Ընտրական հանձնաժողովի նախագահը մեղադրվում է դիտորդ Գոհար Աբրահամյանի լիազորությունները խոչընդոտելու մեջ
Մայիսի 16-ին` ժամը 9:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` Հր. Ներսիսյան 10) նշանակված է դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առնչվող գործով: Հանրաքվեի 4/05 տեղամասի հանձնաժողովի նախագահը մեղադրվում է դիտորդ Գոհար Աբրահամյանի լիազորությունները խոչընդոտելու համար` վերջինիս տեսանկարահանող սարքը խլելով: Սա այն քիչ դեպքերից է, երբ դիտորդը ճանաչվել է տուժող: Տեղեկացնենք, որ այս տեղամասում տեղի էր ունեցել լցոնում, սակայն այդ մասով քրեական գործը կարճվել է և չի հասել դատարան:
13.05.2016 -
Կարգապահական վարույթ հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի դեմ
Հարգելի լրագրողներ, այսօր` ժամը 18:00-ին, ՀՀ փաստաբանների պալատում (հասցեն`Զաքյան 2), տեղի կունենա հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի նիստ: Վարույթը հարուցվել է փաստաբան Դավիթ Գյուրջյանի դիմումի հիման վրա` վերջինիս նկատմամբ ցուցաբերած վարքագծի պատճառով: Բանն այն է, որ դատական նիստի ընթացքում Ավետիսյանը նստել է պաշտպանական կողմին հատկացված տեղում` ամբաստանյալ Վարդգես Գասպարիի կողքին, իսկ Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը առաջարկել է վերջինիս նստել դահլիճում, մինչև հաստատվի կամ հերքվի նրա կարգավիճակը: Դրան ի պատասխան` Ավետիսյանը Գյուրջյանին ասել
22.04.2016 -
ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին 4+4+4 պայմանական ձևաչափով մասնակցության վերաբերյալ
Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, ս.թ. մարտի 30-ին, ապրիլի 1-ին, 8-ին և 15-ին, մասնակցելով իշխանական կոալիցիայի` ԱԺ—ում ներկայացված ոչ իշխանական երեք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև 4+4+4 ձևաչափով քննարկումներին, արձանագրում ենք հետևյալը. Հանդիպումներն ընթացել են առավելապես հարցուպատասխանի և դիրքորոշումների ներկայացման ֆորմատով և հիմնականում քննարկվել են մի խումբ հասարակական կազմակերպությունների և ոչ իշխանական կուսակցությունների կողմից համաձայնեցված 5 առաջնահերթ առաջարկներն՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, ընտրողների ցուցակների մաքրման, ընտրությունների համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով կազմակերպման, քվեարկության
20.04.2016 -
Հ1-ը խախտում է խոսքի ազատության ստանդարտները
19.04.2016 -
Ելենա Օվսյաննիկովան ընդդեմ ՀՀ ոստիկանության և այլոց
Մարտի 29-ին՝ ժամը 11-ին, Արաբկի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է դատական նիստ՝ Ելենա Օվսյաննիկովայի քաղաքացիական գործով: Գործը գտնվում է դատաքննության փուլում: Նախորդ դատական նիստի ընթացքում Օվսյաննիկովայի փաստաբան Լուսինե Հակոբյանը ներկայացրեց իրենց ձեռքի տակ առկա ապացույցները, որոնք ուսումնասիրելու համար պատասխանողները խնդրեցին նիստը հետաձգել: Դատարանը բավարարեց Լուսինե Հակոբյանի միջնորդությունը՝ լրագրող Հակոբ Կարապետյանին որպես վկա դատարան կանչելու մասին: Հիշեցնենք, որ Ելենա Օվսյաննիկովան հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ
28.03.2016 -
Տեղամասային հանձնաժողովի նախագահը մեղադրվում է քվեատուփի լցոնում իրականացնելու մեջ
Մայիսի 18-ին` ժամը 11:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 4/20 տեղամասում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Տեղամասում տեղի է ունեցել լցոնում. քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է, որ հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը լցոնել է 500 քվեաթերթիկ: Նախաքննության մարմնին ներկայացվել է միջնորդություն` հանձնաժողովի ՀԱԿ անդամ Ալիտա Սարդարյանին և ՀԱԿ վստահված անձ Անի Թովմասյանին, ինչպես նաև ՀԱԿ կուսակցությանը տուժող ներգրավելու մասին: Նախաքննության մարմինը, սակայն, մերժել
17.03.2016 -
Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում
Այսօր` ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125//14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Մարտի 12-ին կայացած դատական նիստին Գասպարին իր պաշտպանների հետ չի ներկայացել, քանի որ նախորդ դատական նիստին նա հեռացվել է նիստերի դահլիճից, և դատարանը չի պարզաբանել` արդյոք վերանայել է
16.03.2016 -
Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում
Վ․ Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում Այսօր` ժամը 16:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125//14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Գասպարին ներկայացել էր առանց պաշտպանների, քանի որ վերջիններս դրան նախորդած դատական նիստին հեռացվել
12.03.2016 -
Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում
Այսօր՝ ժամը 13-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Այս գործով նախորդ՝ 03.03.2016 թ.-ի դատական նիստը հետաձգվեց, քանի որ Վ. Գասպարին պատշաճ ծանուցում չէր ստացել և չէր ներկայացել դատարան: Թեպետ դրան նախորդած՝ փետրվարի 29-ի նիստի ընթացքում դատավոր
09.03.2016 -
Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում
Այսօր՝ ժամը 12-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փետրվարի 26-ին, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց կալանավորման վերաբերյալ որոշումը, ինչի հետևանքով Գասպարին
03.03.2016 -
Վարդգես Գասպարիի քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում
Այսօր` ժամը 11-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փետրվարի 26-ին, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց կալանավորման վերաբերյալ որոշումը, ինչի հետևանքով Գասպարին այժմ ազատ է: Փետրվարի 26-ին Շենգավիթ
29.02.2016 -
Վարտգեզ Գասպարիի քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում
Վարտգեզ Գասպարիին քրեակատարողական հիմնարկից բերման են ենթարկել թիվ ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով նիստի: Հենց այս գործով նիստերին Գասպարիի մասնակցությունը ապահովելու նպատակով էր կայացվել նրան կալանավորելու ապօրինի որոշումը, որը այսօր բեկանվեց ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշմամբ: Նիստը տեղի կունենա ժամը 16:30-ին` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, հասցե` Արշակունյաց 24/1:
26.02.2016 -
Նիստեր Վարտգեզ Գասպարիի գործով
Վաղը` փետրվարի 26-ին, Վարդգես #Գասպարիի գործերով տեղի կունենան հետևյալ նիստերը. 16:30-ին ` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1)` ԵՇԴ/0125/01/14 գործով, որով Գասպարին մեղադրվում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Հիշեցնենք, որ Գասպարիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը հենց այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ: 17:30-ին ` Վերաքննիչ քրեական դատարանում (հասցե` Գարեգին Նժդեհի 23). նիստի ընթացքում քննվելու է
25.02.2016 -
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովուի նիստ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի կունենա նիստ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով` «Հայ ազգային կոնգրես» կուսակցության դիմում-բողոքի հիման վրա: Դիմում-բողոքում ներառվել են նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների ու լրագրողների հայտնաբերած խախտումները, ուստի մեր դիմումները կքննարկվեն մեկ այլ սուբյեկտի ներկայացրած բողոքով, որը ձևական նկատառումներով չի կարող մերժվել և կդրվի բովանդակային քննարկման: Անհրաժեշտ ու կարևոր է մասնակցել այս նիստին`այն նոր փաստերով լրացնելու և նախորդ փաստերը հաստատելու համար: ______ Այսօր՝
13.12.2015 -
Լրագրողներին կոչ ենք անում մասնակցել ԿԸՀ-ի նիստին
Լրագրողներին կոչ ենք անում մասնակցել ԿԸՀ-ի նիստին, որով քննելու են “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնության կազմակերպությունների ներկայացրած դիմումները և որը կայանալու է այսօր, 18.00!!!!! Ս.թ. դեկտեմբերի 11-ին “Քաղաքացի դիտորդ” նախաձեռնությունը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով է ներկայացրել դիմում մոտ 100-ից ընտրատեղամասերում արձանագրված խախտումների վերաբերյալ, որոնք ներառում են թե օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների մասին դիմումներ և թե դիտորդների իրավունքների խախտումների մասին: Հաշվի առնելով այդ խախտումների, զանգվածային, փոխկապակցված և համակարգային բնույթը դիմումատուներս միջնորդել ենք Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին չամփոփել հանրաքվեի արդյունքներն օրենքով
12.12.2015 -
«Քաղաքացի դիտորդը» բողոքարկում է տեղամասային հանձնաժողովների կողմից կատարված ընտրախախտումները
Հարգելի՛ լրատվամիջոցներ, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենան նիստեր՝ հանրաքվեի ընթացքում հայտնաբերված խախտումների բողոքների կապակցությամբ: Բողոքները ներկայացրել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանները: Մասնավորապես՝ 3-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ժամը 14:00-ին, իսկ 20-րդինը և 4-րդինը՝ ժամը՝ 13:00-ին: Հանրաքվեի ընթացքում հայտնաբերված բողոքների կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին: Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները. 3-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով-ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան,
12.12.2015 -
Դատական նիստեր ԻԵՄ-ի երկու ծրագրերի շրջանակներում
«Հանրային վերահսկողություն պետական պաշտոնյաների նկատմամբ» ծրագրի շրջանակներում «Իրավունքի Եվրոպա միավորումը» ՀՀ տարբեր պետական մարմինների դեմ ներկայացրել է վարչական հայցեր, իսկ «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի ներքո վարվող վարչական գործերով ԻԵՄ-ը պաշտպանում է անձի հավաքների ազատության իրավունքը: Ստորև ներկայացնում ենք այս երկու ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև` մամուլի ազատության գործերով դատական նիստերի ժամանակացույցը՝ ս.թ. նոյեմբերի 23-27-ի համար: 27.11.2015թ. ժ.10:00, ԻԵՄ-ն ընդդեմ Գլխավոր դատախազության, թիվ ՎԴ/1276/05/15 վարչական գործ, դատավոր՝ Ա.Դիլանյան 27.11.2015թ. ժ.14:30, ԻԵՄ-ն ընդդեմ Արդարադատության նախարարության, թիվ
20.11.2015 -
Օվսյաննիկովայի գործով նիստը չի կայացել
Հարգելի՛ լրագրողներ Սույնով տեղեկացնում ենք, որ 13.11.2015թ. ժ. 11:30 նշանակված Ե. Օվսյաննիկովան ընդդեմ ՀՀ ոստիկանության, երկու բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորի քաղաքացիական գործով նախնական դատական նիստը չի կայացել: Օվսյաննիկովայի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ այս օրերին լինելու են շրջաններում՝ և զբաղվելու են դիտորդների վերապատրաստմամբ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին: Այս տտեղեկությունը լրացուցիչ կհաստատենք ծանուցումը ստանալուց հետո:
13.11.2015 -
ՀՔԾ-ի գործով նիստն այսօր
ԻԵՄ-ն ընդդեմ ՀՔԾ-ի գործով դատական նիստը նոյեմբերի 11-ին Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործով դատական նիստը: 19.11.2014թ. ԻԵՄ-ը դիմում էր ներկայացրել հատուկ քննչական ծառայությանը 2014թ. նոյեմբերի 25-ին անցկացվելիք բաց մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ: ՀՔԾ-ն մերժել է ԻԵՄ-ի դիմումը, որը ԻՀԿ-ն փոստային առաքմամբ ստացել է 26.11.2014թ.: Նախքան մրցույթը չստանալով որևէ պատասխան՝ 25.11.2014թ. ԻԵՄ-ի անդամ Տ. Եգորյանը ներկայացել է ՀՔԾ, որտեղ
11.11.2015 -
ԻԵՄ-ն ընդդեմ ԱԳՆ-ի և ԱՆ-ի գործով դատական նիստ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության գործով դատական նիստը: ԻԵՄ-ը 2015թ. հունվարի 21-ին դիմել էր վերոնշյալ երկու նախարարություններին՝ խնդրելով տրամադրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը, ինչպես նաև 2014թ. նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին վերջինիս հարցմանն ի պատասխան
05.11.2015 -
«Հրապարակի» և լրագրող Սյուզան Սիմոնյանի գործով դատաքննությունը մեկնարկում է հոկտեմբերի 29-ին
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցով դատաքննության առաջին նիստը: Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-ին «Հրապարակը» լրագրող Սյուզան Սիմոնյանի հեղինակությամբ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդված էր հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի անձի շուրջ մամուլում և սոցիալական ցանցերում ծավալված ընդարձակ
29.10.2015 -
Ոստիկանների՝ հունիսի 23-ի ապօրինի գործողությունների արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցները ստացել են տարբեր բնույթի և աստիճանի մարմնական վնասվածքներ
Հարգելի՛ քաղաքացիներ, Ոստիկանների՝ հունիսի 23-ի ապօրինի գործողությունների արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցները ստացել են տարբեր բնույթի և աստիճանի մարմնական վնասվածքներ: Օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու նպատակով կոչ ենք անում մարմնական վնասվածքներ ստացածբոլոր անձանց դիմել ՀՀ գլխավոր դատախազություն կամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ստանալ դատաբժշկի ուղեգիր՝ վնասվածքները պատշաճ կերպով արձանագրելու համար: Սույն գործողությունը պետք է արվի հնարավորինս սեղմ ժամկետում, քանի դեռ վնասվածքներն առկա են: Հորդորում ենք չթերագնահատել պայքարի նաև այս գործիքը և կարևոր ուղղությունը, որը թեկուզ ոչ
26.06.2015 -
Տիգրան Մուկուչյանը մեդիաներկայացուցիչների վրա ճնշում է գործադրել
2015թ. դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն հաղորդում են ստացել Թիվ 19/15 տեղամասում հանրաքվեի ընթացքին հետևող Asparez.am լրատվական կայքի (այսուհետ` Ասպարեզի) ներկայացուցիչ Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գևորգյանից, որի համաձայն՝ թիվ 19/15 տեղամասային հանձնաժողովի անդամներն արգելում են իրենց արդյունավետորեն դիտարկել ընտրողների ստորագրած ցուցակները, մասնավորապես` արգելվում է ծանոթանալ ընտրողների ցուցակներին և նշումներ կատարել դրանց վերաբերյալ իրենց մոտ եղած թղթում: Հաշվի առնելով այդ հաղորդումը և լիազորված լինելով հանդես գալու Մելինե
20.06.2015 -
«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթային ստուգման փուլի դիտարկման նախնական արդյունքների վերաբերյալ
«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԻԵՄ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) դիտարկման շրջանակում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին (այսուհետ՝ աշխատակազմ) հասցեագրված դիմումով խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու մրցույթին մասնակցելու համար հավակնորդների կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերին, փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվող գրանցամատյանին, ստանալ դրանց լուսապատճենները: Ի վերջո, ս.թ. հոկտեմբերի 1-ին ԻԵՄ ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց ծանոթանալու փաստաթղթերի ընդունման գրանցամատյանին, հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերին, ինչպես նաև ՀՀ
05.10.2014