2011թ․ հունվարից՝ Իրավունքի Եվրոպա միավորում (ԻԵՄ) կազմակերպության հիմնադրումից ի վեր՝ մարդու իրավունքները կազմակերպության համար հռչակվել են առաջնային։
Կյանքի իրավունք․ ԻԵՄ-ը կենտրոնացել է կյանքի իրավունքի պաշտպանության վրա՝ սկսած 2012-ից, երբ ԻԵՄ-ն փաստաբաններն այսպես կոչված «Հարսնաքարի» գործում ներկայացրեցին զոհերի և նրանց իրավահաջորդների շահերը։ Գործի ապացույցներից պարզ դարձավ, որ նախկին պատգամավորի թիկնապահները ծեծել են զինվորական բժիշկ Վահե Ավետյանին, և նրա ընկերներին հասցրել միջին կամ թեթև աստիճանի մարմնական վնասվածքներ:
Զինվորական բժշկի կյանքի իրավունքը խախտվել է պետության կողմից հանցագործության հանգամանքների արդյունավետ քննության ձախողման հետևանքով: ԻԵՄ-ի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)՝ այն հիմնավորմամբ, որ պետությունը ձախողել է Վահե Ավետյանի մահվան հանգամանքների արդյունավետ քննությունը։
Մեկ այլ գործով ԻԵՄ-ը ներկայացրել է բանակում սպանված Սարո Սամվելյանի իրավահաջորդին։ Դատական երկու գործերի դեպքում էլ դիմումներն ուղղարկվել են ՄԻԵԴ։
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը. 2014-ից ԻԵՄ-ի փաստաբանները ներգրավվել են խոշտանգումների հետ կապված մի շարք դատական գործերում, որոնցից մեկը 2008թ. մարտի 1-ի գործով հարուցված քրեական գործն էր, որում իրավապահ մարմինների աշխատակիցներ խոշտանգել էին զոհին, որպեսզի նա խոստովանի, թե իբր ապօրինի զենք է պահել։
Մեկ այլ դեպքում ԻԵՄ-ի շահառուներից Վարտեգ Գասպարին ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի։ Դատարանի անօրինական որոշումից հետո, խախտելով Վարդգես Գասպարիի ազատության և անձի անվտանգության իրավունքը, նրան պահել էին անազատության մեջ։ Պարոն Գասպարին ազատ արձակվեց միայն այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը, կանոնակարգի 39-րդ կանոնի միջանկյալ միջոցառման համաձայն, գործը կոմունիկացրեց ՀՀ կառավարության հետ։
Խոսքի ազատությունը. 2012-ից ի վեր խոսքի ազատությունն ԻԵՄ-ի ուշադրության կենտրոնում է: 2011-2012թթ. ԻԵՄ-ը Մեծ Բրիտանիայի ազատ խոսքի քարոզարշավի Հոդված/Արթիքլ 19-ի և հեղինակավոր բրիտանացի իրավաբանների հետ համագործակցությամբ մի շարք դասընթացներ է կազմակերպել՝ ծանոթացնելով լրատվամիջոցների աշխատակիցներին, գործող փաստաբաններին և դատավորներին իրենց արտահայտվելու ազատության չափորոշիչներին, որոնք արտացոլված են ՄԻԵԴ-ի նախադեպային օրենքում:
2012-ից ԻԵՄ-ը շարունակեց ջանքեր գործադրել, բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը խոսքի ազատության միջազգային չափորոշիչների վերաբերյալ, ինչի շրջանակում ԻԵՄ-ը վերապատրաստեց մեդիա աշխատողներին, որպեսզի վերջիններս կարողանան ոչ կողմնակալ, օբյեկտիվ և հավասարակշռված լուսաբանվեն 2012-ի խորհրդարանական ընտրությունները։ Նույն տարում ԻԵՄ-ն ուսումնասիրեց զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ներպետական դատարանների որոշումների համապատասխանությունը ՄԻԵԴ-ի նախադեպային օրենքում արտահայտված խոսքի ազատության չափորոշիչներին/FOE։
2012-ից ի վեր ԻԵՄ-ը իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն է իրականացնում մի շարք լրատվամիջոցների և նրանց աշխատակիցների համար՝ աջակցելով նրանց խոսքի և արտահայտման ազատության իրավունքի իրացման գործընթացին։
Ազատ և արդար ընտրություններ. 2012-ից ԻԵՄ-ը կենտրոնացած է ազատ և արդար ընտրությունների իրավունքի վրա: Այս ոլորտի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար դիտե՛ք «Ընտրություններ և հանրաքվե» բաժինը:
Հավաքների ազատություն. 2013-ից ԻԵՄ-ը սկսեց պաշտպանել կառավարության դեմ բողոքի ակցիաներ իրականացնող մի շարք քաղաքացիների իրավունքները: 2013-2015թթ. կազմակերպությունն իրավական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրել կառավարության դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցած և ոստիկանական բաժանմունքներ բերման երթարկված մի շարք քաղաքացիների։ ԻԵՄ-ի փաստաբանները Վարչական դատարանում նաև պաշտպանել են ավելի քան 200 քաղաքացիական ակտիվիստներին, որոնց դեմ ոստիկանությունը նախաձեռնել էր դատական վարույթ։ Ըստ այդմ, փորձելով սահմանափակել քաղաքացիական ակտիվիստների արտահայտման ազատությունը, ոստիկանությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան այն հիմքով, թե քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։ Ոստիկանները դատարանից պահանջում էր քաղաքացիներին ենթարկել վարչական պատասխանատվության։ Նպատակը, ֆինանսական պատժի միջոցով, քաղաքացիներին ստիպելն էր հրաժարվել հավաքներ և բողոքի ցույցեր իրականացնելու իրենց իրավունքից։
ԻԵՄ-ի միջամտության շնորհիվ այս մարտավարությունը ձախողվեց։ ԻԵՄ-ի փաստաբանների ներգրավումը գործերին հանգեցրեց մի այնպիսի վիճակի, երբ, ոստիկանությունն ունենալով մարդկային ռեսուրսի պակասի խնդիր, ի վիճակի չէր պատշաճ ներկայացվածություն ապահովել դատարաններում։ Այս ամենի արդյունքում, ոստիկանությունը ստիպված եղավ դադարեցնել քաղաքացիների դեմ Վարչական դատարան բողոքներ տանելու իր արատավոր պրակտիկան։
ԻԵՄ-ը քաղաքացիական ակտիվիստների գործերի մոտ 50%-ում ամրագրեց հաղթանակ։ Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր չի եղել քաղաքացիների իրավունքի իրացումն ապահովել ներպետական դատարաններում, ԻԵՄ-ը գործն ուղարկել է ՄԻԵԴ։
Ի հավելումն այս ամենի ԻԵՄ-ը Սահմանադրական դատարանում հաղթել է մի շարք գործեր, ինչի արդյունքում մի քանի սահմանափակող օրենսդրական կարգավորումներ ճանաչվել են հակասահմանադրական կամ դատարանը այդ կարգավարումները մեկնաբանել է հավաքների ազատության իրավունքի չափորոշիչներին համապատասխան։
Գաղտնիություն. Գաղտնիության մասին կարևոր դատական գործը, որում ներգրավվել են ԻԵՄ-ի փաստաբանները, երիտասարդ մի կնոջ գործ էր ընդդեմ երկու լրատվամիջոցների՝ «Առավոտի» և «Փաստինֆոյի», որոնց հրապարակումներում տեղ էին գտել որոշակի արտահայտություններ, որոնք անթույլատրելի էին անձնական կյանքի գաղտնիության իրավունքի տեսանկյունից։ Այս պահին գործը ՄԻԵԴ-ում է։
Փախստականներ. 2018-ից ԻԵՄ-ը զբաղվում է փախստականների իրավունքների պաշտպանությամբ: Այս ոլորտում կազմակերպությունը հաջողությամբ համագործակցում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության հետ:
Իրավունքի պաշտպանության ոլորտներում վերը թվարկված գործողություններն ԻԵՄ-ի ներգրավվածության ոչ ամբողջական ցանկն է՝ կազմակերպության հիմնադրումից ի վեր։