Սարգիս Իսոյան

Սարգիս Իսոյանը՝ որպես իրավաբան, ԻԵՄ-ի թիմի հետ համագործակցում է 2021  թ. դեկտեմբեր ամսից: Նա 2016 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (ստացել է գերազանցության դիպլոմ), իսկ 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի որակավորում (ստացել է գերազանցության դիպլոմ): Սարգիս Իսոյանը աշխատել է ՀՀ վարչական դատարանում, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ վճռաբեկ դատարանում: Ներկայումս աշխատում է “Վեոլիա Ջուր” ՓԲԸ-ում՝ որպես ավագ իրավաբան:2019թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և ծավալում է փաստաբանական գործունեություն: Հեղինակ է մասնագիտական հոդվածների և գիտական աշխատանքների: