ԿԸՀ-ն քննում է «Քաղաքացի դիտորդի» բողոքները

Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է մեր կազմակերպության դիտորդների դիմում-բողոքները՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների դեմ։ Հիշեցնենք, որ մեր հկ-ի դիտորդները, Քաղաքացի դիտորդ նախաձեռնության շրջանակներում, մայիսի 14- ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրության ժամանակ դիտորդություն են իրականացրել 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում և 26 ընտրական տեղամասերում։ Դիմում-բողոքների քննությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
http://www.elections.am/online-sessions