Օվսյաննիկովայի գործով նիստը չի կայացել

Հարգելի՛ լրագրողներ
Սույնով տեղեկացնում ենք, որ 13.11.2015թ. ժ. 11:30 նշանակված Ե. Օվսյաննիկովան ընդդեմ ՀՀ ոստիկանության, երկու բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորի քաղաքացիական գործով նախնական դատական նիստը չի կայացել:
Օվսյաննիկովայի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ այս օրերին լինելու են շրջաններում՝ և զբաղվելու են դիտորդների վերապատրաստմամբ:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին: Այս տտեղեկությունը լրացուցիչ կհաստատենք ծանուցումը ստանալուց հետո: