
Տիգրան Եգորյանն ԻԵՄ-ին միացել է 2012-ին՝ որպես փորձագետ-իրավաբան, նույն թվականի ապրիլից Եգորյանը դարձել է ԻԵՄ-ի անդամ: Սկսած 2012-ից Տիգրան Եգորյանն ակտիվ ներգրավվել է ԻԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործառնություններում և ծրագրերում:
Նա իրավագիտության բակալավրի որակավորումը ստացել է 2005թ.՝ ավարտելով Երևանի պետական համալսարանը: 2011-ին Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում Տիգրան Եգորյանը ստացել է տեղեկատվական համակարգերի կառավարման մագստրոսի կոչում: Փաստաբանական արտոնագիրը ստանալուց հետո՝ 2011թ. հոկտեմբերից, Տիգրան Եգորյանը դարձել է Փատաբանների պալատի անդամ: Այդ պահից սկսած նա գործող փաստաբան է: 2012-ին Տիգրան Եգորյանը հիմնադրել է «Եգոր Սիստեմ» փաստաբանական գրասենյակը:
Տիգրան Եգորյանը մարդու իրավունքները պաշտպանող հեղինակավոր փաստաբան է: Նա պաշտպանել է մարդու իրավունքները մի շարք հանրային հնչեղություն ունեցող գործերում, ինչպիսիք են՝ այսպես կոչված «Հարսնաքարի» գործը, ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործը, «Սասնա ծռերի» գործը և այլն:
Տիգրան Եգորյանը նաև ընտրական գործընթացի և ընտրական իրավունքի լավ ճանաչված փորձագետ է: Նրա ներդրումն անգնահատելի է 2016թ. Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացում, երբ շնորհիվ Տիգրան Եգորյանի փորձգիտական և բանակցային հմտությունների, իշխանությունն ի վերջո համաձայնեց հրապարակել քվեարկած քաղաքացիների ցուցակը և այդ փոփոխությունը ներառեց ԸՕ-ում: Տիգրան Եգորյանը՝ որպես մի շարք ոլորտներում իրավունքի փորձագետ, կանոնավոր իր ներդրումն է ունենում մեդիա և հանրային միջոցառումներում:
2013-ից ի վեր նա՝ որպես արհեստավարժ դասընթացավար, ընտրական իրավունքի և գործընթացի համար վերապատրաստել է 5000 վստահված անձ, դիտորդ, մեդիաներկայացուցիչ:
Նա իրավունքի տարբեր ճյուղերի՝ քրեական, քաղաքացիական, վարչական, ՄԻԵԴ-ի ու սահմադրական իրավունքի մասնագետ է: Նա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին է ներկայացրել հարյուրից ավել դիմում և ավելի քան երեսուն դիմում ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան:
Տիգրան Եգորյանը ՀՀ Սահմանադրական դատարանում հաղթել է ավելի քան տասը դատական գործ, որոնցում դատարանի արտահայտած դիրքորոշումն էական ազդեցություն է ունեցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումների վրա:
2012-ից ի վեր Տիգրան Եգորյանը պաշտպանում է լրատվամիջոցների, դրանց ներկայացուցիչների և այլոց խոսքի ազատության իրավունքը՝ զրպարտության-արտահայտվելու ազատության սահմանագծում: Նրա հաղթանակների թվում են նաև մամուլի շահերի պաշտպանության մի շարք գործեր, ինչպես օրինակ՝ 2014թ. հուլիսին ներկայացված հայցը ընդդեմ www.ilur.am-ի, որի ժամանակ կայքէջի հրապարակողներից պահանջվում էր Գյումրիի ոստիկանապետի կողմից կատարված հանցագործության մասին կայքում տպագրված հաղորդագրության աղբյուրի բացահայտումը:
2018-ին նա ընտրվել է ԻԵՄ-ի խորհրդի անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: