Լեռնիկ Դալլաքյան

Lernik Dallakyan

1990թ. Լեռնիկ Դալլաքյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Յունեսկոյի հայկական դաշնություն հասարակական կազմակերպությունում՝ որպես գործադիր վարչության տնօրեն, «Պետական ծառայողի լրատու» ամսագրում՝ խմբագիր, «Կառավարում» ամսագիրում՝ հիմնադիր խմբագիր, Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրում՝ խմբագիր, ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում՝ տեղեկատվության մասնագետ: Ներկայում համագործակցում է Անտարես հրատարակչատան հետ՝ իրականացնելով խմբագրական և թարգմանական աշխատանքներ: